Աղոթք ֆինանսների համար
«Աստվա՛ծ, Դու ես տերը այն ամենի, ինչ ես ունեմ: Եվ Դու ապահովում ես ինձ այնպես, ինչպես հարմար ես գտնում:
Երբ ֆինանսների կարիք եմ ունենում, օգնի՛ր ինձ հիշելու այն հարստությունները, որ ունեմ Քո մեջ: Եվ օգնի՛ր ոչ թե հպարտանալու, այլ վայելելու այն պարգևները, որ տրվում են ինձ:
Երբ օրհնվում եմ ֆինանսապես, օգնի՛ր հիշելու կարիքավորներին և առատաձեռն արտացավություն ցուցաբերելու նրանց հանդեպ: Սովորեցրո՛ւ ինձ, որ ավելի երանելի է տալը, քան ստանալը:
Ինչ իրավիճակում էլ լինեմ, աղոթում եմ, որ իմ վերաբերմունքը և արարքները փառավորեն Քեզ:
Շնորհակալություն, որ լրացնում ես իմ կարիքները, Տե՛ր, և ցույց ես տալիս, թե որտեղ է իրականում գտնվում իմ գանձը, Հիսուսի անունով, ամեն»:
Ջոյս Մայեր