Ի՞նչ է նշանակում «լինել եկեղեցի»
Ամեն կիրակի առավոտ Դավիթը դուրս է գալիս տանից և ճանապարհին վերցնելով Ջոնին՝ գնում է եկեղեցի։ Ջոնը նստում է Դավիթի, նրա կնոջ և նրա երեխաների հետ եկեղեցում։ Երբ ծառայությունն ավարտվում է, Դավիթը նրան տուն է տանում։ Նա անում է սա ամեն կիրակի 15 ամիս շարունակ։ Ջոնի կյանքն աննկարագրելի կերպով փոխվեց։ Դավիթը խոսեց Ջոնի հետ, և նա եկավ եկեղեցի, բայց Աստծո հրաշագործ զորությունը արեց մնացած բաները, որ նա մնա եկեղեցում։
Փոխարենը հարցնելու, թե ինչպիսի՞ն պետք է լինի եկեղեցին, հարցրեք՝ ինչպիսի՞ն պետք է լինեք դուք։ Քանի որ դուք Հիսուսի հետևորդն եք, դուք եկեղեցի եք։
«Եվ չթողենք մեր իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց սովորություն է. բայց իրար հորդորենք, և այնքան ավելի՝ որքան տեսնում էք որ օրը մոտ է» /Եբրայեցիս10:25/։
Երբ Դավիթը հանդիպեց Ջոնին և դարձավ նրա ընկերը, նա այն գործիքներից մեկն էր, ում Աստված օգտագործեց Իր եկեղեցու աճի համար։ Երբ մենք կատարում ենք Աստծո ծրագիրը, կարող ենք տեսնել արդյունքը։
«Եվ չձանձրանաք բարին գործել, որովհետև իր ժամանակին կհնձենք՝ եթե չթուլանանք» /Գաղատացիս 6․9/։
Երբ մենք ներս չենք թողում հուսալքությանը մեր կյանքում և հավատում ենք Աստծուն, կարող ենք տեսնել բոլոր այն հրաշքները, որ Աստված կարող է անել։
Եկեք մենք էլ գտնենք Ջոնի նման մարդկանց, ում կկարողանանք փրկել դժոխքից։ Քանի որ այդ մարդիկ հուսալքված են և մեր Փրկչի հպման և այցելության կարիքն ունեն։
Մենք պետք է նկատենք յուրաքանչյուրին, ինչպես Հիսուսը Իրեն հուսացողներին։
Աստված հոգատար Հայր է, և Նա ցանկանում է օգտագործել մեզ Իր թագավորության և փառքի համար։
Մենք ջանք ենք թափում հասնել որևէ մեկին, բայց Աստված կարող է բազմացնել դա Իր զորեղ ձեռքով։ Մենք ցանում ենք սերմը, և Աստված այն աճեցնում է Իր կենդանարար ջրով։
«Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, բայց Աստված մեծացրեց» /Ա Կորնթացիս 3․6/։
Մենք պետք է միասին աշխատենք եկեղեցին շինելու համար, քանի որ եկեղեցում յուրաքանչյուրը դեր ունի և ամեն մեկս միասնաբար կարող ենք փոփոխություն բերել աշխարհում։
Եկե՛ք դադարենք մտածել, որ եկեղեցի ենք գնում։ Եկե՛ք լինենք եկեղեցի։ Աշխարհը մեր կարիքն ունի, և մենք պետք է շարժվենք մեր տեղից, ցույց տանք մեր սերը մարդկանց նկատմամբ և նրանց սրտերում ցանենք Տիրոջ խոսքը։
Աղբյուրը՝ finds.life.church
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը