Ինչպե՞ս ասել «Ես քեզ սիրում եմ» սիրո բոլոր լեզուներով
Մեր բերանը կարող է մեզ անախորժության մեջ գցել։ Մենք պետք է համոզված լինենք՝ արդյոք մենք առավել լա՞վն ենք անում, քան՝ վնասում։ Սերն ամենազորեղ ուժն է տիեզերքում։ Մենք պետք է սովորենք ցույց տալ այն թե՛ գործերով, թե՛ խոսքերով։
Ճիշտ ընտրված բառեր օգտագործելու դեպքում մարդիկ իրենց զգում են սիրված և գնահատված։
Ի՞նչ է սիրո լեզուն։
Սիրո լեզուները կարող են լինել՝
- Հաստատուն խոսքեր,
- Գործողություններ,
- Նվերների պարգևում,
- Ընդհանուր ժամանց,
- Ֆիզիկական շփում։
Ինչպես դուք նկատում եք, այս լեզուներից ոչ բորոլն են բառեր պահանջում, բայց բառերն էլ են կարևոր։
ՀԱՍՏԱՏՈՒՆ ԽՈՍՔԵՐ
Այն մարդիկ, որոնց սիրո լեզուն խոսքերն են, անդադար ուզում են լսել «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը, որի արտահայտման ձևերից են՝
- Դու շատ լավ ես աշխատել,
- Ես հպարտանում եմ քեզանով,
- Սիրում եմ քո ձայնը,
- Կարոտում եմ քեզ։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այն մարդիկ, որոնց սիրո լեզուն գործողություններնեն, տեսնում են դիմացինի սերն ու ուշադրությունը իրենց նկատմամբ՝ հետևելով նրանց գործողություններին, որոնցից են՝
- Ես քո փոխարեն գրել եմ տնայինը, քանի որ դու հիվանդ էիր,
- Քեզ համար գտել եմ այս ծրագիրը, որը կօգնի հեշտացնել գործդ,
- Այսօր գնում ենք ճաշելու, ես հյուրասիրում եմ,
- Գիտեմ, որ սիրում ես այս քաղցրավենիքը, վերցրո՛ւ, քեզ համար եմ բերել։
ՆՎԵՐՆԵՐԻ ՊԱՐԳԵՎՈՒՄ
Նվերների սիրահարների համար «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը ցուցաբերում է անձի հետաքրքրությունը, դիմացինի նախասիրությունների իմացությունը և դրանց միջոցով նրան իր սերը ցույց տալու ունակությունը։ Օրինակ՝
- Երեկ խանութում տեսա քո ցանկացած պայուսակը, և ահա՛, սա քեզ։
- Երկու տոմս եմ գնել քո սիրելի ֆիլմի շնորհանդեսի կապակցությամբ։
- Տեսա այս ծիծաղելի պատկերը և որոշեցի ուղարկել քեզ՝ իմանալով, որ քեզ դուր կգա։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՄԱՆՑ
Սա նրա մասին չէ, որ անդադար ժամեր անցկացնել միասին, այլ թեկուզ քիչ ժամանակահատվածում կարողանանք ցուցաբերել մեր կարոտը, սերը և միմյանց հետ անցկացրած ժամանակի հաճույքը․
- Դասավորել եմ շաբաթվա օրերս այնպես, որ մեր հանդիպմանը ոչինչ չխանգարի։
- Ես երբեք չեմ ձանձրանում, երբ քո կողքին եմ։
- Ես անջատել եմ հեռախոսը, որպեսզի ոչինչ չշեղի մեր ուշադրությունը։
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՇՓՈՒՄ
Սա ամենատարածված սիրո դրսևորումն է, որը իրենից ներկայացնում է բայրացակամություն և շրջապատում ընդունված լինելու հասկացություն․
- Ե՞րբ կարող ենք նորից հանդիպել։
- Ե՛կ այստեղ, կողքս ազատ է։
- Անգամ երբ ես հեռու եմ քեզնից, ես աղոթում եմ, որ Աստված քեզ հետ լինի։
Շատ հաճախ մարդիկ մեր օգնության կարիքն ունեն։ Երբեմն պետք է, որ կարողանանք դուրս գալ մեր հարմարավետության տարածքից և օգնության ձեռք մեկնենք մարդկանց։ Որպես օրինակ մեզ համար Հիսուսն է, որ Իր երկրային տարիների ընթացքում ուշադրության և աջակցության ձեռք էր մեկնում բոլոր մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից ու կարգավիճակից։ Ղուկաս 15․3-6-ում գրված է կորած գառան և հովվի մասին, ով բոլորին թողնելով՝ գնաց և իր ձեռքը մեկնեց կորած գառանը։
Աղբյուրը՝ finds.life.church
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը