Ի՞նչն է Աստծո համար ամենակարևորը
Արդյոք երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է Աստծո համար ամենակարևորը։ Ամենակարևոր բանն Աստծո համար մարդկության փրկությունն է։ Սակայն ոչ բոլորն են փրկվելու, քանի որ Աստված տվեց մեզ ազատություն, և մենք պետք է ընտրենք՝ հետևել Նրան, թե` ոչ։ Ով հետևում է Աստծուն, նա է փրկվելու։
Երբ Հիսուսը երկրի վրա էր, Նա պատմում էր բոլորին դրախտի և դժոխքի մասին։ Ըստ Հիսուսի և Աստվածաշնչի` գոյություն ունի հավիտենական դատապարտություն և հավիտենական կյանք։ Հիսուսը մահացավ խաչի վրա, որ փրկի մեղավորներին հավիտենական դատապարտությունից։ Քանի որ Նա Սուրբ Աստված է, չի ընդունում մեղքը։ Առանց մեղքերի թողության ոչ ոք խաչին թափված արյան շնորհիվ չի փրկվի։ Առանց Քրիստոսի մեղավոր աշխարհը կգնա դժոխք։ Սակայն Աստված այնքան ողորմած գտնվեց իր ստեղծագործության նկատմամբ, որ Նա զոհաբերեց Իր Որդուն՝ մարդկանց հավիտենական կյանք տալու համար (Հովհաննես 3․16)։
Մենք գիտենք, որ մեր Աստված ամենակարող է, և ամեն բան Նրա ձեռքերում է։ Աստված նաև արդար է։
Քանի որ սատանան ցանկանում էր հավասարվել Աստծո զորությանը, Աստված չհանդուրժեց դա և սատանային վտարեց երկնքից։
Առաջին մարդու պատճառով մեղքը մտավ աշխարհ, սակայն Քրիստոսի թափված արյան շնորհիվ մենք հնարավորություն ստացանք ազատվելու մեղքից ու փրկվեցինք։
Մենք պետք է հասկանանք, որ չկա կյանք առանց Քրիստոսի, քանի որ Հիսուսն ասաց, որ Ինքն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք Հոր մոտ չի գնա, եթե ոչ Իրենով (Հովհաննես 14․6)։
Մենք պետք է հետևենք Նրան, քանի որ Նրա միջոցով մենք կարող ենք ունենալ հավիտենական կյանք։
Աղբյուրը՝ brodane.com
Թարմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը