Սիրո մեջ վախ չկա
Հռոմեացիներին ուղղված թղթի ութերորդ գլխում կարդում ենք, որ Պողոսը Հոգու մեջ կյանքը քննարկում է որպես հակադրություն օրենքին՝ վերջինիս ակնկալիքներով ու կատարելու պահանջներով հանդերձ. «Որովհետև որոնք որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են: Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր» /14-15/։ Եթե մենք Հայր Աստծո որդիներն ենք, մենք անվախ որդիներ ենք: Կատարյալ ապահովություն:
Ա Հովհաննես 4.18-ում կարդում ենք, որ «Սիրո մեջ վախ չկա»: «Living Bible» թարգմանությունը մեկնաբանում, վերաշարադրում է աստվածաշնչյան տեքստը այսպես. «Պետք չէ, որ մենք վախենանք Նրանից, Ով մեզ կատարյալ սիրով է սիրում: Նրա՝ մեր հանդեպ ունեցած կատարյալ սերը մեզանից հեռացնում է մեր վախը, որը Նա կարող էր մեզ հասցնել:Եթե մենք վախ ենք զգում, դա վախ է նրանից, ինչ Նա կարող է անել մեզ, և դա ցույց է տալիս, որ մենք ամբողջովին համոզված ենք նրանում, որ Նա սիրում է մեզ»:
Տեսնում ենք, որ Աստված առաջարկում է ազատվել վախից, որովհետև մեզ սիրում է: Նա մեզ յուրովի է սիրում, ոչ այս աշխարհի պես, որում մենք ապրում ենք, մի աշխարհ, որ ստեղծել է սիրո հրեշին, որ ուրիշներով է սնվում: Աստված է անբասիր սիրո միակ աղբյուրը, Նա ցանկանում է փոխել այս աշխարհի սիրո գաղափարը՝ Նրա անբասիր սրտի սիրով, որը գալիս է ներքին և հավերժական աղբյուրից, առանց պայմանների է և նպատակաուղղված:
Միայն Աստված կարող է մեր երջանկության, կյանքի լիության և նշանակության աղբյուրը լինել:
Անբասիր, վախ չառաջացնող սերը միակողմանի սեր է, որ կախված չէ փոխադարձ լինելուց և որը փոխանակում չի ակնկալում, այն օգնում է առանց պայմանների, առանց փոխադարձ օգնություն ստանալու: Դա սեր է, առանց որևէ ակնկալիքների ու մանիպուլյացիաների: Այն միակողմանի է և ոչինչ ի պատասխան չի ակնկալում: Նա շարունակում է տալ, նվիրել ու ներել, նա անշահախնդիր կերպով հորդում է ներսից, չակնկալելով վարձատրում կամ վերադարձ: Ա Հովհ. 4.9-ում ասվում է.«Սրանով Աստծո սերն երևացավ մեզանում, որ Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ Նրանով կյանք ունենանք»: Հետո 10-րդ համարում շարունակում է.«Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ Նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն քավություն մեր մեղքերի համար»:
Քասսի Քարսթենս, «Աշխարհը Հոր կարիք ունի» գրքից
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը