Միակ ճանապարհը վերափոխվելու համար
Լույսը հիանալի ախտահանիչ է: Այն ախտահանում ու մաքրում է:
Աստծո լույսը նույն կերպ է գործում մեր կյանքում: Վնասակար խոսքերը, մտքերը և արարքները մեզ ստիպում են հոգեպես, էմոցիոնալ և երբեմն ֆիզիկապես հիվանդանալ: Երբ դուք խոստովանում եք ձեր մեղքերն Աստծուն, Նրա լույսը՝ ներումը, մաքրում է մեզ:
Աստվածաշունչն այսպես է ասում. «Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։ Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.6-7):
Մեր օրերում մարդիկ խավար օրեր են ապրում, քանի որ կրում են մեղքի, ամոթի և ափսոսանքի բեռները: Նրանք կարող են արտաքինից հաջողակ թվալ, բայց ներքուստ տանջվում են գաղտնիքներից:
Կա՞ արդյոք նոր սկիզբ սկսելու միջոց: Այո՛, դա կոչվում է նորից ծնվել: Դա նշանակում է, որ դուք ստանում եք բոլորովին նոր կյանք, որտեղ ամեն ինչ ներված է: Ամեն ինչ մաքրվում է Քրիստոսի արյամբ՝ Նրա լույսով, իսկ ափսոսանքի ու ամոթի խավարը վերանում է։
Եփեսացիս 5.8-9-ը նկարագրում է, թե ինչ է նշանակում ամբողջովին մաքրվել ու ներվել մեղքերից և վերստին ծնվել. «Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք։ Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով»:
Պարզապես բացահայտեք ձեր բոլոր գաղտնիքները և մեղքերը Քրիստոսի լույսի ներքո: Այդ դեպքում դուք կարող եք առաջ շարժվել՝ լի հույսով Հիսուսով:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com