Արդարը ոչնչից չի վախենում․․․
1. Ո՛չ բնական աղետներից․
«Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին» /Սաղմոս 45․2/։
2. Ո՛չ տիրակալների զայրույթից․
«Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը. Որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս» /Եբրայեցիս 11․27/։
3. Ո՛չ թշնամիներից․
«Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են»/Սաղմոս 3․6/։
4. Ո՛չ պատերազմներից․
«Բայց երբոր պատերազմներ եւ պատերազմների լուրեր կ’լսէք, մի շփոթուիք, որովհետեւ պէտք է որ լինեն. Բայց դեռ վերջը չէ» /Մարկոս 13․7/։
5. Ո՛չ մահից․
«Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. Քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ» /Սաղմոս 23․4/։
6. Ո՛չ սովից․
«Կործանման ու սովի վերայ կ’ծիծաղես, եւ երկրի գազաններիցը չես վախենալ» /Հոբ 5․22/։
7. Ո՛չ հիվանդություններից․
«Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. Այն նետիցը որ թռչում է ցերեկը։ 6 Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. Այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը» /Սաղմոս 91․5-6/։
8. Ո՛չ զրպարտությունից․
«Չար համբաւից չի վախենալ. Նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ» /Սաղմոս 112․7/։
9. Ո՛չ համաշխարհային դավադրություններից․
«Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. Եւ նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք» /Եսայիա 8․12/։
10. Ո՛չ իր աղքատությունից․
« Մի վախենար երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ» /Սաղմոս 49․16/։
11. Ո՛չ փորձություններից․
«Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես․․․»/Հայտնություն 2․10/։
12. Ո՛չ հալածանքներից․
«Բայց թէեւ չարչարուիք էլ արդարութեան համար, երանելի էք. Բայց նորանց երկիւղիցը մի վախենաք եւ մի շփոթուիք»/Ա Պետրոս 3․14/։
Այլ Արդարը հավատքով կապրի․․․