Աստծո օրհնության համար Նրան առաջին տեղը հատկացրե՛ք
Ես հաճախակի շփվում եմ մարդկանց հետ, ովքեր անընդհատ ասում են. «Ես այնքան շատ բան ունեմ: Ես ունեմ լավ ընտանիք, լավ աշխատանք և լավ ընկերներ: Ես եկեղեցու անդամ եմ, բայց ես դեռ ինձ թերի եմ զգում»։ Դրա պատճառն այն է, որ դուք ստեղծված եք շատ ավելիի համար, քան՝ գոյատևելու:
Քանի դեռ չեք սկսել ապրել Աստծո Թագավորության մեջ՝ Աստծո զորությամբ և ի փառս Աստծո, դուք երբեք չեք գտնի լիարժեքություն Ձեր կյանքում:
Աստվածաշունչն ասում է Ա Թեսաղոնիկեցիս 2.12-ում. «Յորդորում եւ մխիթարում էինք, եւ վկայութիւն էինք տալիս, որ դուք գնաք, ինչպէս այն Աստուծուն կ’վայելէ, որ ձեզ իր արքայութեան եւ փառքի մէջ կանչեց»:
Ի՞նչ է նշանակում ապրել Աստծո Թագավորությունում։ Դա նշանակում է, որ դուք աստվածային օրակարգը դարձնում եք ձեր սեփականը: Դուք Աստծո կամքը դարձնում եք ձեր կամքը և մտածում Աստծո նման: Դուք Աստծուն առաջին տեղն եք հատկացնում ամեն պարագայում:
Ահա 5 ոլորտներ, որտեղ դուք կարող եք Աստծուն «ԱՌԱՋԻՆԸ» տալ.
Ֆինանսներ. Եթե ցանկանում եք, որ Աստված օրհնի ձեր ֆինանսները նույնիսկ ամենադժվար իրավիճակներում, տասանորդ տվե՛ք:
Հետաքրքրություններ. Դրե՛ք Նրան առաջին տեղում ձեր բոլոր հոբիներում, ձեր կարիերայում և ձեր հանգստի մեջ: Յուրաքանչյուր որոշման մեջ ամենաշատը ուշադրություն դարձրեք Աստծո կամքին:
Հարաբերություններ. Դրե՛ք Նրան առաջին տեղում ձեր ընտանիքում, ձեր ամուսնության և ձեր ընկերական հարաբերություններում:
Ժամանակ. Տվե՛ք նրան ամեն օրվա առաջին մասը։ Երբ արթնանաս, ասա՛. «Աստված, եթե ես այսօր որևէ այլ բան չհասցնեմ, ես պարզապես ուզում եմ Քեզ ավելի շատ սիրել և ավելի լավ ճանաչել»:
Անախորժություններ. Երբ խնդիրներ ունես, առաջին հերթին դիմի՛ր Աստծուն: Աղոթքը երբեք չպետք է լինի ձեր վերջին միջոցը: Դա պետք է լինի ձեր առաջին ընտրությունը:
Ամեն բանի մեջ Աստծուն դրեք ձեր առաջին: Հետո տեսե՛ք, թե որքան է Աստված օրհնում ձեզ:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com