Կան բազում պատճառներ, թե ինչո՞ւ պետք է լինել շնորհակալ կամ երախտապարտ։ Երբ մենք շնորհակալ ենք լինում, լավ ազդեցություն է ունենում թե՛ մեր, և թե՛ մեզ շրջապատող մարդկանց կյանքում։ Շատերը կարծում են, որ կարելի է շնորհակալություն ասել «Երախտագիտության» օրը։ Բայց ես կարծում եմ, որ ամեն օր պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն ու նաև միմյանց։

Ահա մի քանի կետեր, թե ինչո՞ւ է կարևոր շնորհակալություն հայտնել։

  • Երբ ասում ենք շնորհակալություն այլ մարդկանց, նրանք իրենց լավ են զգում։

Եթե ուզում ենք, որ մարդիկ ուրախ լինեն և իրենց լավ զգան, մենք պետք է ցույց տանք, թե ինչքան ենք գնահատում իրենց կատարած գործերը։

«Շնորհակալություն» բառը շատ բան կարող է փոխել և ավելի ամրապնդել ձեր փոխհարաբերությունը ձեզ շրջապատող մարդկանց հետ։ Եվ դուք նույնպես ձեզ կարող եք լավ զգալ։

  • Շնորհակալ լինելիս դուք կարող եք ինքնավստահություն ձեռք բերել։

Երբ շնորհակալություն եք հայտնում ու չեք նայում, թե մարդիկ ձեր հանդեպ արել են մե՞ծ, թե՞ փոքր բաներ, դուք ձեզ ինքնավստահ եք զգում։

Կարիք  չկա համեմատվելու այլ մարդկանց հետ։

  • Շնորհակալ լինելիս դուք ավելի դրական հատկանիշներ եք ձեռք բերում։

Շնորհակալություն հայտնելիս մենք ցուցաբերում ենք լավ հատկանիշներ ու փորձում ենք չնկատել բացասական կողմերը։

Երբ տեսնում ենք բաժակի մեջ կա մի փոքր ջուր, դա նույնպես կարող է բավարարել մեր ծարավը, բայց կլինեն մարդիկ, որ կասեն՝ ինչո՞ւ է բաժակը կիսատ։ Եկե՛ք չդժգոհենք և շնորհակալ լինենք անգամ քչի մեջ։

  • Կարող եք ունենալ գրքույկ ու գրի առնել ամեն օր, թե ինչի համար ենք շնորհակալ։

Սրանով կարող ենք միշտ հիշել, թե ինչքան լավ բաներ են տեղի ունենում մեր կյանքում ու կսկսենք չդժգոհել։ Եվ ժպիտով կնայենք կյանքին։

  • Շնորհակալություն հայտնելով՝ մենք մեզ երջանիկ կարող  ենք զգալ։

Երբ մենք լավություն ենք անում, մենք ուզում ենք ուրախություն պարգևել մարդկանց, քանի որ մարդիկ ունեն Աստծո և մեր կարիքը։

Շնորհակալ լինելը պարզապես ուրախացնում է ձեզ, և երջանիկ լինելը կարող է օգնել առողջ պահել ձեր միտքն ու մարմինը։

Թարգմանեց  Արմինե Աբրահամյանը

Աղբյուրը՝  cbc.ca

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.