Աստվածաշնչյան համարներ ընտանիքի մասին
1․ «Սորա համար մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. Եւ մէկ մարմին կ’լինին» /Ծննդոց 2․24/։
2․ «Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կ’տայ քեզ» /Ելից 20․12/։
3․ «Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը» /Առակաց 1․8/։
4․«Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը. Բայց յիմար մարդը կ’անարգէ իր մօրը» /Առակաց 15․20/։
5․ «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. Որ այն է արժանը։ 2 Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով» /Եփեսացիս 6․1-2/։
6․ «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. Վասն զի այդ հաճոյ է Տիրոջը» /Կողոսացիս 3․20/։
7․ «Բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու» /Հեսու 24․15/։
8․ «Կինդ պտղաբեր որթի պէս է քո տան ներսերումը. Որդիքդ տնկուած ձիթենիների պէս քո սեղանի չորս կողմովը։4 Ահա հէնց այսպէս է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տէրիցը» /Սաղմոս 128․3-4/։
9․ «Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ» /Սաղմոս 113․17/։
10․«Ամբարիշտները կ’կործանուին ու կ’չքանան. Բայց արդարների տունը կ’մնայ» /Առակաց 12․7/։
11․ «Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. Եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։4 Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը» /Սաղմոս 127․3-4/։
12․ «Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է » /Ա Տիմ․ 5․8/։
13․ «Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը» /Առակաց 12․4/։
14․«Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» /Առակաց 22․6/։
15․ «Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» /Եփեսացիս 6․4/։