Աստծո երկրաշարժը կամ 5 բաներ, որոնք երբեք չեն շարժվի. Վազգեն Զոհրաբյան
«…Որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց. Եւ հիմա խոստացել է եւ ասում է թէ Միւսանգամ եւս կ’շարժեմ, ոչ միայն երկիրը բայց երկինքն էլ։ 27 Բայց այն Միւսանգամը ցոյց է տալիս որ շարժուող բաներն իբրեւ եղածներ պիտի փոխուին, որ հաստատ մնան չ’շարժուողները…» (Եբրայեցիս 12. 25-29):
«Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը.Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կշարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը. Եւ կշարժեմ բոլոր ազգերը...» (Անգե 2.6-7):
Ըստ վերոնշյալ խոսքերի՝ Աստված կշարժի`
1. Երկինքը.
2. Երկիրը.
3. Ծովը.
4. Ցամաքը.
5. Ազգերը։
Սակայն կան հինգ բաներ, որոնք երբեք չեն շարժվի՝
1. Աստծո գահը հավիտյանս հավիտենից անշարժ է.
«Ով Աստուած, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից կայ. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է» (Սաղմոս 45.6):
2. Աստծո Խոսքն անշարժ է.
«Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ» (Մարկոս 13.3):
3. Աստծո եկեղեցին անշարժ է.
«Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան» (Մատթեոս 16.18):
4. Աստծո կամքն անողն անշարժ է.
«Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Հովհաննես 2.17):
5. Աստծո արքայությունն անշարժ է.
«Ուստի անշարժ թագաւորութիւն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճութեամբ Աստուծուն, ահով եւ երկիւղածութեամբ» (Եբրայեցիս 12.28):
Աղբյուրը՝ youtube.com
Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը