«Նեղությանս մեջ Տիրոջն աղաղակեցի ու Նա ինձ լսեց» (Սաղմոս 120.1):

Ծնող լինելը շատ դժվարություններ է ներառում իր մեջ, հատկապես, երբ խոսքը գնում է սիրելի որդուն կորցնելու ցավի մասին: Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկներին, ում հանդիպել եմ Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցում: Նրանցից շատերը տառապում էին մահացու հիվանդություններով: Թեև նրանցից որոշները տասը տարեկանից էլ փոքր էին, բայց Քրիստոսի հանդեպ նրանց հավատը հաստատուն էր: Նրանց ծնողները հաջողությամբ անցան փրկությանը վերաբերող հրաշալի դասը: Ինչպիսի՜ ընդունելության պիտի որ արժանանային այդ մանուկները, երբ հանդիպեին Նրան, Ով ասում էր. «Թույլ տվե՛ք մանուկներին ինձ մոտ գալ...» (Մարկոս 10.14):

Այն ծնողներին, ովքեր զավակ են կորցրել, թույլ տվե՛ք այս խոսքերով մխիթարել. «Քո Հայրը  կյանքիդ ցանկացած իրավիճակում ոչ մի անգամ աչքաթող չի արել, թեև շատ բաներ այժմ թվում են վերահսկողությունից դուրս: Նա քեզ հետ է: Ամուր պահի՛ր հավատքդ քո անպատասխան հարցերի մեջ: Դավանի՛ր սաղմոսերգուի այս խոսքերը. «Իմ անձը հալչում է տրտմությունից, զորացրո՛ւ ինձ ըստ քո խոսքի» (Սաղմոս 119.28): Մի օր Աստծո միտումները հայտնի կդառնան, և դու մի ողջ հավերժություն կխոսես այդ մասին: Միևնույն ժամանակ իմ ամբողջ էությամբ ես աղոթում եմ, որ Տերն օգնի քեզ քո որդու կամ դստեր ծանր կորուստի կամ ժամանակավոր բաժանման ժամանակ»:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ Dr James Dobson Devotional for Parents (christianity.com)

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.