Իտալիայի ավետարանական եկեղեցիները վերաբացվում են՝ «Աստծո հանդեպ՝ երախտագիտությամբ և բնականոն  կյանքին վերադառնալու ցանկությամբ». այս մասին գրում է evangelicalfocus.com-ը:

Վերաբացումից հետո ծառայության առաջին կիրակին մայիսի 24-ն էր, բայց մի քանի այլ եկեղեցիներ սպասեցին ևս մեկ շաբաթ: «Վերադարձը ուրախության և ցավի միախառնում էր», - ասում են եկեղեցու անդամները:

Հետեւելով կառավարության հետ կնքած «Բողոքական, ավետարանական և անգլիական եկեղեցիների համաձայնության» միջոցառումներին՝ իտալական ավետարանական եկեղեցիները մայիսի 18-ից կարողացան վերաբացել իրենց պաշտամունքի վայրերը:

Վերաբացումից հետո ծառայության առաջին կիրակին մայիսի 24-ն էր, բայց մի քանի այլ եկեղեցիներ սպասեցին ևս մեկ շաբաթ՝ ավելի լավ կազմակերպվելու համար, որպեսզի ամեն բան իրականացված լինի ամբողջական և հանգիստ պայմաններում:

Իտալական ավետարանական միությունը (անգլ.՝ AEI) մատնանշեց, որ իրենց ստացած վկայությունների մեծ մասն արտահայտել են՝ «նախ՝ երախտագիտություն Աստծուն այն բանի համար, որ կարողացան միաբան լինել։ Այնուհետև, կիսվել են անխուսափելի սահմանափակումների հիմնական դժվարության՝ ֆիզիկական շփումների մասին (դիմակ, ձեռքսեղմումներ, գրկախառնություններ ...), և վերջապես՝ հնարավորինս շուտ բնականոն կյանքի վերադառնալու ցանկության մասին»:

«Մենք կարող ենք վերջապես փառաբանել և օրհնել Տիրոջը միասին»

«Մոտ 3 ամսվա արտակարգ դրությունից հետո, մենք վերջապես կարող ենք միավորվել բոլոր այն եղբայրների և քույրերի հետ, որոնցից ֆիզիկապես հեռու ենք եղել, քանի որ, չնայած առկա տեխնոլոգիաների շնորհիվ, կապի պահպանման հնարավորության պակաս չկար, բայց, այնուամենայնիվ, մենք շատ լավ գիտեինք, որ դա նույնը չէ», - ասում է Աննա Պելլերիտոն՝ Միլանոյի Սեստո Սան Ջովաննիի Պենտեկոստալ ուղղության «Կյանքի աղբյուր» եկեղեցուց:

Այս եկեղեցին, «ինչպես մի շարք այլ եկեղեցիներ ամբողջ երկրում, ընդունեց կայքի միջոցով պատվերների ընդունման մեթոդը՝ հատուկ ծրագրով, որը թարմացնում է եկեղեցում առկա տեղերի քանակը՝ դրանք գրանցելուն պես», - բացատրեց Պելիտիտոն:

«Ծառայությունը սկսվելուն պես՝ հույզերի տեղատարափ էր: Մենք չէինք կարողանում զսպել արցունքները. մենք վերջապես կարող էինք միասին փառաբանել և օրհնել Տիրոջը: Բացի այդ, մեր աչքերը դարձել էին խոսելու մեկ այլ գործիք` արտահայտելու ողջ ջերմությունն ու սերը, որ մեզ կապում է իրար», - ավելացրեց նա:

«Տեսնել բոլորին նորից, բայց ծածկված դեմքերով, ևս, ծանր հարված էր»

Կազերտայի՝ «Սան Նիկոլա Լա Ստրադա» առաքելական եկեղեցուց Լիդիա Մեսոլելան իտալական ավետարանական միությաննասաց, որ «չնայած՝ մենք շարունակաբար ախտահանել ենք շրջակայքը, բայց բոլորին, ավելի քան երկու ամիս հետո կրկին տեսնելով դեմքերը ծածկված և գրկախառնվել չկարողանալով, կրկնակի հարված զգացինք մեզ վրա, մանավանդ որ նախկինում դա ինքնաբուխ արտահայտչամիջոցն էր մեր»:

«Երգել դիմակով, փառաբանության խմբում կատարել բազմաթիվ անբնական փոփոխություններ, բեմի վրա անազատ հաղորդակցվել խմբի եղբայր-քույրերի հետ, զգալ արհեստական և արդեն ոչ առանձնահատուկ իրականություն, որն օտար է Աստծո ժողովրդին», - ընդգծել է նա:

Ըստ Մեսոլելլայի՝ «առաջին հանդիպումը նման էր ծարավ մարդու, ով, վերջապես, կարողանում էր մի կում ջուր խմել։ Բոլորը ներկա էին՝ փառաբանելու և աղոթելու ցանկությամբ: Բայց մի պահ հուսահատության զգացում առաջացավ, և մենք այնքան էլ պատրաստ չէինք հարմարվել նման կոշտ սահմանապակումների, նույնիսկ այն ժամանակ, երբ թվում էր, թե վերջապես ազատություն է իշխում Տիրոջ ներկայությամբ»:

«Համենայն դեպս, մեր տարածաշրջանում վարակն այժմ գրեթե զրոյացվել է, այնպես, որ բոլորը մտածում են, թե ինչու պետք է այս կերպով մենք մեզ զոհաբերենք», - ասաց նա:

«Ուրախության և ցավի զգացմունքային միախառնում»

Բերգամոյի Սերիայի Պենտեկոստալ ավետարանական եկեղեցուց Լորեսանա Կապելոն նշել է, որ «մեզ համար վերադարձը փառաբանության վայր՝ ուրախության և ցավի միջև զգացմունքների միախառնում էր»:

«Ուրախություն, քանի որ մենք վերջապես միասին էինք և, նույնիսկ, իրար սերտորեն նայելու հնարավորություն ունեինք, ինչն իրոք հուզիչ էր: Ուրախություն, որովհետեւ Աստծո շնորհով տեսնում ենք մեր սիրելի հովվին՝ վիրուսը հաղթահարելուց հետո «Խոսք» քարոզելիս, ինչը նրան բավականին թուլացրել էր», - ասել է նա իտալական ավետարանական միությանը:

«Մեր օրերը նշանավորվեցին շտապօգնության ծովային մեքենաներով և թաղման մեքենաներով՝ պատճառ դառնալով վախով համակված լինելու: Բայց մենք վերադարձանք եկեղեցի՝ առավել ամրապնդելու մեր հավատքը միասնության մեջ, միաժամանակ հետևելով անվտանգության կանոնների պահպանմանը։ Մենք վերսկսեցինք նոր մղումով՝ ցանկանալով կենտրոնանալ Քրիստոսով՝ մեր կյանքի առավել էական կողմերի վրա»:

«Զգացմունքայնությանը հաջողվեց հաղթահարել սահմանափակումների խոչընդոտը` մուտք գործելով երկրպագության վայր»

Ըստ Ռիտա Մակրոյի՝ Գրոսետոյի առաքելական եկեղեցուց, «եկեղեցի վերադառնալը, և մեկս մյուսին տեսնելն աննկարագրելի զգացողություն էր: Մենք մեզ զգում էինք՝ հասարակություն վերադարձող ցրված պանդուխտների նման: Զգացմունքայնությանը հաջողվեց հաղթահարել սահմանափակումների խոչընդոտը` մուտք գործելով երկրպագության վայր»:

«Մեր կրած դիմակն իրար հաջորդող աղոթքների համար արգելակ չհանդիսացավ, որը ցույց էր տալիս, թե ինչպես է Լույսը եղել մեզ հետ և լուսավորել ամենքիս տունը: Եվ հանկարծ մեզ ազատ զգացինք, ինչպես երբեք: Գոհությունն էր գերիշխում եկեղեցում, և մենք առավելապես հասկացանք, որ չկա եկեղեցի առանց եղբայրական հաղորդակցության», - հավելեց նա:

Պունտո Լուչե եկեղեցու երկրորդ վերաբացումը

Իտալական ավետարանական միությունը նաև խոսել է Նինա Ֆիոր Շաֆսմայի հետ՝ Սան Գուլիանո Միլանեսեում գտնվող Պունտո Լուչե եկեղեցուց, որը հարկադրաբար առաջին  անգամ փակվեց նախորդ տարի, այնուհետեւ վերաբացվեց, ինչին էլ հաջորդեց երկրորդ փակումը՝ սկսած փետրվարի 23-ից՝ պայմանավորված կորոնավիրուսով:

«Մենք մի խումբ ուսանողների հետ սկսեցինք հատուկ միջոցառումների մի շաբաթ և ստիպված եղանք դադարեցնել ամեն ինչ՝ չհավատալով տեղի ունեցածին. այս փակումը տարբերվում էր նախորդից: Այս անգամ մենք համակարծիք էինք, քանի որ այն անհրաժեշտ էր՝ բնակչությանը պաշտպանելու համար», - ասաց Շաֆսման:

Պունտո Լուչե եկեղեցու մի քանի անդամներ հիվանդացան, և մեր հարեւաններից ոմանք մահացան:

Ինչպես շատ այլ եկեղեցիներ Իտալիայում, մենք, ևս, կանգ չառանք և տեխնոլոգիաների շնորհիվ իրականացրեցինք «տնային փառաբանություն»: Իսկ ավելի ուշ, վերջապես, կարողացանք ուրախությամբ վերաբացվել»:

«Չնայած շատ մահացիության, այնուամենայնիվ շատ մարդիկ են գալիս Տիրոջը»

Շաֆսման հավելեց, որ «նրանք տեղյակ են Լոմբարդիայի՝ դեռևս առկա վտանգների մասին: Մենք մաքրեցինք, դասավորեցինք աթոռները, հետևեցինք կանոններին: Ինչ-որ առումով մեզ հեշտ էր ենթարկվել կանոններին. հեռավորության պահպանմանը, դիմակների կրմանը, մեր ջերմաստիճանի չափմանը»:

«Այս ամենը մեզ տանում է գոհության առ Աստված՝ կրկին անգամ գիտակցելով, որ Քրիստոսի մարմնին պատկանելը մեծ օրհնություն է: Մենք գիտենք, որ Տերը քայլում է մեզ հետ և իշխանություն ունի ամեն բանի վրա: Մենք այնքան շատ մահ տեսանք այս ընթացքում, բայց դրա հետ մեկտեղ, շատ մարդիկ են գալիս Տիրոջը», - ընդգծեց նա:

«Այս ամիսներին մենք խոսում էինք «միմյանցից հեռու, բայց միաբան» լինելու մասին։ Երեկ՝ եկեղեցում, մենք ավելի քիչ էինք հեռու միմյանցից և ավելի միասնական, քան երբևէ: Փառք Աստծուն», - եզրափակեց Շաֆսման:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.