Թո՛ղ Աստված վերականգնի քո հոգին. Ջոյս Մայեր
«Տերը իմ հովիվնէ, ես ոչնչի կարիք չեմ ունենա: Հոգիս վերականգնում է: Իր անվան համար ինձ առաջնորդում է դեպի արդարության շավիղները» (Սաղմոս 23.1,3):
Սաղմոս 23-ը մեծ մխիթարություն ու քաջալերանք է տալիս: Քո Հովիվը վերականգնում ու թարմացնում է քո կյանքը, քո հոգին:
«Վերականգնել» բառը նշանակում է «վերադարձնել սկզբնական վիճակին», թարմացնել: Այս սաղմոսի մեջ Դավիթն ասում է, որ Տերը քեզ կտեղափոխի այնտեղ, որտեղից շեղվել ես, այն բարի ծրագրից, որ Նա պատրաստել էր քեզ համար քո ծնունդից առաջ:
Աստծո ծրագիրը քեզ համար ձախողումը չէ կամ թշվառությունը, աղքատությունը, տկարությունն ու հիվանդությունը: Նրա ծրագիրն է, որ դու լինես ուրախությամբ լցված ու բավարարված: Ուրեմն՝ թույլ մի՛ տուր, որ սատանան գողանա դա քեզնից:
Ես քաջալերում եմ քեզ, որ որոշ ժամանակ լուռ սպասես Տիրոջ ներկայությանը և թույլ տաս, որ Նա թարմացնի և վերականգնի քո հոգին:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ Joyce Meyer Ministries - Daily Devo