Ես եմ, մի՛ վախեցեք. Ռեյնհարդ Բոնկե
Եկեք նայենք Հովհաննու 6-րդ գլխից մի հատված. «Եվ երբ երեկո եղավ, Նրա աշակերտները ծովեզերք իջան։ Եվ նավ մտնելով՝ գնացին դեպի ծովի մյուս կողմը, դեպքի Կափառնայում։ Արդեն մթնել էր, և Հիսուսը չէր եկել նրանց մոտ։ Ծովն էլ հողմի սաստիկ փչելուց փոթորկվում էր։ Եվ երբ թիավարելով քսանհինգ կամ երեսուն ասպարեզի չափ առաջ էին գնացել, տեսան Հիսուսին՝ ծովի վրա քայլելով գալիս, և նավին էր մոտենում. և նրանք վախեցան։ Նա էլ ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցեք»։ Եվ հոժարությամբ Նրան նավի մեջ ընդունեցին. և անմիջապես նավն այն տեղը հասավ, ուր գնում էին» (Հովհաննես 6.16-21)։
Աշակերտները փոթորկի և մթության մեջ պայքարում էին քամու դեմ, երբ հանկարծակի տեսան ջրի մակերևույթի վրա քայլող մի անբացատրելի կերպարանք և կարծեցին, թե ուրվական է։ Այդ պահին նրանց վախերը կրկնապատկվեցին, նրանք շփոթվեցին և աղաղակեցին։ Եվ հանկարծ քամու սուլոցի և փրփրած ալիքների միջից լսվեց Քրիստոսի ձայնը. «Ես եմ, մի՛ վախեցեք» (Հովհաննես 6.20)։
Հիսուսը հյուսն էր, ոչ թե նավաստի, բայց նրանք գիտեին, որ նավի մեջ Քրիատոսի հետ կարող էին «ժպտալ փոթորկին»։ Նա եղել և կմնա դևերի և խավարի նվաճողը։ Հիսուսը նրանց աչքերում այնքան հսկայական մեծություն էր, որ երբ քայլում էին առանց Նրա, մենակ էին։ Աշակերտները ձկնորսներ էին՝ փոթորիկներին և ալեկոծություններին սովոր, իրենց գործում մասնագետ, բայց քանի որ Հիսուսն իրենց հետ չէր, նրանք միայնակ էին, և ոչ միայն միայնակ , այլև ավելի վատ վիճակում՝ միայնակ՝ մթության մեջ։
Եթե մոլորակի բոլոր 7 միլիարդ մարդիկ չունենային Հիսուսին, մենք բոլորս խավարում կլինեինք, աշխարհն այքնան սարսափելի և միայնակ կլիներ, ինչքան անտարկտիկական սառույցով ծածկված ձմեռը։ Բայց Նա այստեղ է, մենք մենակ չենք այս անբարեխիղճ տիեզերքում, մենք ընկեր ունենք։
«Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ Ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ այնտեղ լինեք» (Հովհաննես 14.3)։
«... Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20)։
Հիսուսը մոտ է, մեզ հետ է։ Նա հանգստություն է տալիս բոլորիս։ Անգամ ալիքների մեջ խորտակվող հին նավակի մեջ աշակերտները միանգամից հանդարտվեցին, երբ Քրիստոսն ասաց. «Ես եմ, մի՛ վախեցեք»։ Քանի որ Նա միշտ մեզ հետ է, կարող ենք մեզ ապահով զգալ։
«Եթե անգամ մահվան ստվերի ձորից անցնեմ, չարից չեմ վախենա, քանի որ Դու ինձ հետ ես...» (Սաղմոս 23.4)։
Սա ամենն է, ինչ պետք է իմանանք։
Հովհաննես 6.21-ում գրված է, որ աշակերտները հոժարությամբ ընդունեցին Նրան նավակի մեջ։ Անկասկած, նրանք պատրաստակամ էին Հիսուսին իրենց հետ վերցնել, բայց Մարկոս 6.48 խոսքում գրված է, որ Նա «պիտի նրանցից առաջ անցներ»։ Այլ կերպ ասած, եթե նրանք պատրաստ լինեին, Հիսուսն իրենց հետ կլիներ։ Սա է միշտ Հիսուսին տանող ճանապարհը։ Նա սպասում է մեր հրավերին։ Հրավիրեք Հիսուսին ձեր ցանակցած իրավիճակի մեջ։ Նա լույս է խավարում, Նա ցանկացած հարցի պատասխանն է և Նա կարող է հանդարտեցնել ցանակացած փոթորիկ։ Նրա հետ մենք վախենալու ոչինչ չունենք։
Աղբյուրը՝ cfan.eu
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը