Երբ Հիսուս եկավ մեզ փրկելու, երկինքը «ճեղքվեց» հավիտենապես: «Դուռը» բացվեց, լույս ճառագեց դեպի Երկիրը՝ մի կուրացնող փայլով, որ սկիզբ էր առնում երկնքից:

Նախկինում երբեք մեղավոր ու հասարակ մարդիկ չէին տեսել «երկնավոր զորքի բազմությունը» (Ղուկ. 2): Մարգարեական 24-րդ Սաղմոսն ասում է. «Ով դռներ, բարձրացրեք ձեր գլուխները, և բարձրացրեք ով հավիտենական դռներ, որ փառաց Թագավորը մտնի» (Սաղմ. 24.9):

Երբ Դանիելն աղոթում էր, երկինքը բաց չէր, և Աստծո սուրհանդակն ստիպված էր հոգևոր ուժերի արգելքների միջով անցնել: Այժմ ամեն բան այլ կերպ է: Հիսուս հաղթահարել է բոլոր նմանօրինակ պատնեշները: Նա բացել է նոր և կենդանի ուղի դեպի Աստված: Հոր մոտ վերադառնալիս Նա հավաստիացրեց բոլորիս, որ ուղին շարունակում է բաց լինել, և Սուրբ Հոգին հեղվեց ամեն անձի վրա՝ բացված երկնքի միջոցով:

Մարդկությունը Քրիստոսի հետ հարություն առավ՝ դեպի երկինք ազատ մուտքի իրավունքով: Ահա սա՛ է նշանակում Սուրբ Ծնունդ: Այլևս ոչ մի դատապարտություն, բայց միայն բաց երկինք. մեր աղոթքներն անարգել հասնում են Տիրոջ գահի մոտ, Սուրբ Հոգին շարունակ հեղվում է մեզ վրա, ինչպես արեգակի վաղորդյան շողերը՝ անամպ երկնքից:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.