Մենք հավատալիս կարիք ունենք համբերության
«Այնպես որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստծո եկեղեցիներումը ձեր համբերության եւ հաւատքի համար ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղություններումը, որոնց դուք համբերում էք» (Բ Թեսաղոնիկեցիս 1.4)։
Աստվածաշունչը հաճախ խոսում է հավատի և համբերության մասին՝ իրար հետ համադրելով։ Մենք մեզ կարող ենք այս հարցը տալ. «Կարո՞ղ ենք հավատալ առանց համբերության կամ համբերենք առանց հավատի»։ Երկուսն էլ շատ կարևոր են։
Յուրաքանչյուր քրիստոնյա գիտի հավատի, հույսի և սիրո կարևորությունը (Ա Կորնթ. 13.13), բայց երբեմն ինքներս մեզ պետք է հիշեցնենք այս խոսքերը։
Ըստ Աստվածաշնչի՝ համբերությունը շատ նման է հույս ունենալուն։ Սա կարող ենք տեսնել աստվածաշնչյան խոսքերում.
«Բայց եթե այն որ չենք տեսնում, նորան հույս ունինք, ապա համբերությամբ սպասում ենք» (Հռոմեացիներին 8.25):
«Եվ անդադար հիշում ենք ձեր հավատքի գործը եւ սերի աշխատանքը, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հույսի համբերութիւնը Աստծո և մեր Հոր առաջին» ( Ա Թեսաղ. 1.3):
Համբերություն բառն Աստվածաշնչում ունի տարբեր իմաստներ։ Օրինակ՝ հունարեն «makrothumia» բառը հաճախ թարգմանվում է «երկար տառապանքի միջով անցնող», մինչդեռ «upomone» բառը նշանակում է համբերություն՝ կապված իրերի կամ հանգամանքների հետ։
Ուշադրություն դարձնենք, թե որքան կարևոր են հավատքն ու համբերությունն Աստվածաշնչում։
Պողոս առաքյալը գրում է.
«Եվ ոչ միայն այսքան, այլ նեղությունների մեջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում» (Հռոմեացիներին 5.3):
Հակոբոսը գրում է.
«Բոլորովին ուրախություն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք. Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում» (Հակոբոս 1.2-3):
Պետրոսը գրում է.
«Որ նորանով կուրախանաք, թեև հիմա՝ ինչպէս որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած էք կերպ կերպ փորձանքների մէջ, Որ ձեր հաւատքի փորձառությունն աւելի պատուական գտնվի քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, գովության պատիվի եւ փառքի համար Յիսուս Քրիստոսի հայտնությունումը»(Ա Պետրոս 1.6-7):
Երբ դժվարություններ ենք ունենում, մենք պետք է ցուցաբերենք և՛ համբերություն, և՛ հավատ, որպեսզի կարողանանք զորանալ և դիմակայել այդ դժվարություններին։ Համբերություն ունենալու դեպքում քրիստոնեական կյանքում կարող ենք ունենալ հաջողություն:
«Եվ ամենից կատվիք իմ անունի համար. բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի» (Մատթեոս 10.22):
«Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ, նա կփրկվի» (Մատթեոս 24.13):
Հավատալիս պետք է ունենալ համբերություն, և համբերելիս պետք է հավատալ։ Ինչպես Եբրայեցիների գրքում է գրված.
«Որ հիվանդամիտ չլինիք. այլ նմանող լինիք հավատքով եւ երկայնմտությունով խոստմունքները ժառանգողների» (6.12):
Աղբյուրը՝ livingwithfaith.org
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը