10 պատճառ՝ ինչո՞ւ եմ շնորհակալ Աստվածաշնչի համար
Ինձ համար կա առնվազն 10 պատճառ՝ ինչու՞ եմ շնորհակալ Աստվածաշնչի համար, որը լի Աստծո շնչով:
1. Աստվածաշունչն արթնացնում է հավատքը, այն խոնարհության աղբյուր է. «Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը» (Հռոմ. 10.17)։
2. Աստվածաշունչն ազատագրում է մեղքից: «Եւ ճշմարտութիւնը կճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կազատէ ձեզ» (Հովհ. 8.32)։
3. Աստվածաշունչն ազատագրում է սատանայից. «Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիվ անել, այլ ամենի հետ՝ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չպահող, հակառակողներին հանդարտութիւնով խրատել. թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար, Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու, որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար» (2 Տիմ. 2.24-26)։
4. Աստվածաշունչը սրբացնում է: «Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է» (Հովհ. 17.17)։
5. Աստվածաշունչն ազատագրում է ապականությունից ու տալիս բարեպաշտություն: «Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ՝ այն ամենը, որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով։ Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ, որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով» (2 Պետ. 1.3-4)։
6. Աստվածաշունչը ծառայում է սիրուն: «Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով» (Փիլ.1.9): «Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է սուրբ սրտից՝ եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից» (1 Տիմ. 1.5)։
7. Աստվածաշունչը փրկում է: «Զգույշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. Որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» (1 Տիմ.4.16): «Սորա համար այս օրուայ օրը վկայութիւն եմ դնում ձեզ՝ որ ես ամենիդ արիւնիցն անմեղ եմ։ Որովհետեւ ես ետ չքաշուեցայ Աստուծոյ բոլոր կամքը ձեզ պատմելուց» (Գործք. առ. 20.26-27): «Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. Փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չընդունեցին, որ ապրեն, եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան» (2 Թես. 2.10)։
8. Աստվածաշունչն ուրախություն է պարգևում: «Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի» (Հովհ. 15.11)։
9. Աստվածաշունչը բացահայտում է Աստծուն: «Եւ Տէրը Սելովումը դարձեալ երեւեցաւ, որովհետեւ Տէրը Սելովումը Սամուէլին յայտնվում էր Տիրոջ խօսքովը» (1 Թագ. 3.21)։
10. Այսպիսով, Աստվածաշունչն իմ երջանիկ տան, կյանքի, հովվության և հույսի հիմքն է Աստծո հետ հավիտենության համար:
Ջոն Փայփեր
Աղբյուրը՝ light-journal.info
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը