Մխիթարիչ Աստված
Վերջերս ես կենտրոնացել էի Աստվածաշնչի Բ Կորնթացիս գրքի վրա։ Պողոսը գրում էր իր սիրելի համայնքին, որից նա ֆիզիկապես հեռու էր։ Այդ համայնքն ուներ դժվարություններ։ Պողոսը խոսում էր՝ հիշեցնելով նրանց, թե ով է Աստված։
«Օրհնյալ լինի Աստված եւ մեր Տեր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթութունների Հայրը եւ ամեն մխիթարության Աստվածը» (Բ Կորնթացիս 1.3):
Մխիթարիչ Աստված
Բ Կորնթացիս 3-7 համարներում Պողոսն օգտագործում է «մխիթարություն» բառը տասն անգամ։ Նա բացատրում է, որ Մխիթարիչ Աստվածն այն Աստվածն է, Ով ամեն բանից տեղյակ է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա մխիթարում է բոլոր տառապողներին և նաև քաջալերում է մեզ մխիթարել մյուսներին։
Մենք բոլորս հիմա առերեսվում ենք Թագավարակի և մի շարք այլ դժվարությունների հետ։ Եվ հիմա աշխարհն ունի խորը մխիթարության կարիք։ Մտածում եմ՝ կարո՞ղ ենք մենք հետևել Պողոսի օրինակին՝ մեր և ուրիշների հայացքը ինքներս մեզանից հեռացնելու և ապավինելու մեր Մխիթարիչ Աստծուն, Ով մեր կողքին է թե՛ դժվարության և թե՛ տառապանքի ժամանակ։
Այս բառը, որը Բ Կորնթացիս 1-ում թարգմանվում է որպես «մխիթարանք», նաև օգտագործվում է Հովհաննեսի Ավետարանում՝ նկարագրելով Սուրբ Հոգուն որպես «Մխիթարիչ», Ով ապրում է մեր մեջ, սովորեցնում, առաջնորդում մեզ դեպի ճշմարտությունը, տալիս խաղաղություն ու զորացնում։
Հիսուսն ասում էր Հովհ. 16.7-ում. «Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ. Որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ. բայց եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ»:
Երբ Հիսուսն ավարտեց Իր առաքելությունը երկրի վրա, Նա խոստացավ մեզ մխիթարել Սուրբ Հոգու միջոցով։
Մենք չէինք մտածում, որ այսպիսի դժվար օրերի միջով էինք անցնելու և ունենալու տնտեսական ճգնաժամ։ Հիմա շատ անհանգիստ ենք մեր առողջության համար։ Փորձում ենք հասկանալ՝ ինչու՞ է այս ամենը տեղի ունենում։
Եկե՛ք չմոռանանք, որ Աստված մեզ մենակ չի թողել, Նա մեր կողքին է և մխիթարում է մեզ։
«Օրհնյալ լինի Աստված եւմերՏեր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթությունների Հայրը եւ ամեն մխիթարության Աստվածը։
Որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղությունումը, որ մենք կարող ենք մխիթարել նրանց որ ամեն տեսակ նեղությունում են՝ այն մխիթարությունովն որով մենք Աստվածանից մխիթարվում ենք» (Բ Կորնթ. 1.3-4):
Իմ աղոթքն է ձեր և ինձ համար, որ անկախ մեր իրավիճակից, ընդունենք Աստծո մխիթարությունը, որը հայտնվեց Հիսուս Քրիստոսում և հաստատվեց աշխարհում Սուրբ Հոգու միջոցով և չհուսահատվենք, այլ ապավինենք Աստծուն։
Աղբյուրը՝ whitworth.edu
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը