Տարօրինակ է, որ մարդիկ պատրաստ են նստելու իրենց հարմարավետ եկեղեցիներում և ոչինչ չանել, փոխարենը, որ դուրս գան առաջնագիծ ու անցնեն գործի: Իհարկե, այնտեղ հարմարավետություն չկա, բայց, ախր, դու քրիստոնյա ես, Աստծուն ես ծառայում…

Ես սա, հատկապես, երիտասարդության համար եմ ասում: Մենք (ես դեռևս ինձ երիատասարդ եկեղեցու երիտասարդ հովիվ եմ համարում) շատ ճարպիկ ենք հաջողակ եկեղեցիներից ամեն տեսակ ժամանակակից հնարքներ (փառաբանություն, ոճ, ծառայության ընթացք և այլն) վերցնելու գործում և կատարելապես հերքում ենք այն փաստը, որ մարդիկ նման եկեղեցիներում քրտնաջան գործ են անում և պտուղ են բերում Աստծուն փառք բերելու համար:

Իսկ այդ քրտնաջան գործելը ոչ շատերն են ցանկանում:

Ես տասնյակ երիտասարդների գիտեմ, ովքեր Աստծո կոչը հետաձգում են և, վերջնականապես, իրենց կոչումը փոխում «մեկ աման ապուրով»:

Ցավալի է: Կորսվում են կյանքեր: Կորսվում են հնարավորություններ: Կորսվում են ողջ ընտանիքներ, ովքեր նախասահմանված էին փրկության, եկեղեցու ու ծառայության համար, որ Աստված ծրագրել էր կառուցելու իրենց քաղաքներում:

Շատերն Աստծուց կրակ ու ոգեշնչում են սպասում՝ կարծելով, թե այն պարզապես կհայտնվի, կընկնի երկնքից: Ո՛չ, պետք է վարակվել նրանցից, ովքեր այն ունեն: Պետք է ուս ուսի կանգնել նրանց հետ, ովքեր ջանում են Աստծո գործի իրագործման համար: Ինչպես Նէեմիան՝ կանգնել պատի քո հատվածում ու գործել Աստծո համար:

Ես հիշում եմ, թե ինչպես մեկ անգամ հանդիպեցի մի մարդու, ում մասին նախապես կարծիք էի կազմել, թե նա Աստծո համար վառվում է, ունի ցանկություն իր քաղաքը գրավելու Հիսուսի համար: Իսկ հետո հանդիպեցինք, մեկ-երկու անգամ խոսեցինք, և ամեն բան մարեց ներսումս:

Ես ոչ մի գանգատներ չունեմ: Պարզապես նախ ինքդ քեզ հետ պետք է անկեղծ լինես:

Եվ պարտադիր չէ ուրիշ եկեղեցի գնալ: Եղիր քո եկեղեցում, բայց հրամայիր սարերին տեղաշարժվել, հղացիր միլիոնավոր գաղափարներ, հավաքիր մարդկանց քո շուրջը, վերջիվերջո, հանդիպիր հովվին: Մի բան արա:

Իսկ եթե կրակդ չի բավարարում կամ ուժերդ, ուրեմն միացիր նրանց, ովքեր նույն ուղղությամբ են գնում: Բայց «պարապ նստելը» չեմ հասկանում ու չեմ ընդունում:

Եվ մեկ բան ևս: Ունենալով ծառայության ավելի քան 15 տարիների փորձ՝ կարող եմ ասել, որ ցանկացած ծառայություն արագորեն կմարի առանց հովվի և առաջնորդական ճիշտ թիմի մշտական աջակցության: Եթե այդ կապը չկա, ուրեմն դա արդեն կամ եկեղեցու տեսիլքի բացակայության խնդիրն է, կամ էլ եկեղեցու տեսիլքի իրագործման մեջ ձեր ծառայության բացակայության խնդիրն է:

Փնտրեք կրակով վառվող մարդկանց, միավորվեք ու գնացեք պտուղ բերելու՝ փրկելու տասնյակ հազարավոր հոգիների, փառաբանելու Նրա անունը մինչ երկրի ծայրերը, կատարելու Նրա գլխավոր ցանկությունը՝ փրկել այս աշխարհը:

Անդրեյ Պալիսչուկ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.