Արդարության պսակը. Ռիկ Ռեններ
2 Տիմոթեոս 4.8-ում Պողոս առաքյալը նկարագրում է իր կյանքի ավարտը: Նա գիտի, որ շուտով հանդիպելու է Տիրոջ հետ և գրում է. «Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը»:
«Պսակ» հունարեն stephanos բառն է: Այս բառը նկարագրում էր պսակը, որը ստանում էին մարզիկները՝ սովորաբար վազորդները, մրցումների ավարտից հետո: Եվ երբ վազորդը կամ մարզիկը ավարտում էր մրցույթը և հասնում վերջնագիծ կամ ավարտում խաղը, նրան հայտարարում էին հաղթող, և գլխին դնում էին պսակ: Այդ պսակը նշանակում էր. «Այո՛, դու հասար քո նպատակին: Դու գերազանցեցիր բոլորին»:
Պողոսը մոտենում էր իր երկրային ճանապարհի ավարտին: Եվ իր կյանքի մասին ափսոսանքի և նրա համար, թե ինչ է արել, նա ասում է. «Ես չեմ զղջում: Եվ իրականում ես անհամբերությամբ սպասում եմ Աստծո հետ հանդիպմանը, երբ Նա կդնի ինձ վրա Իր պսակը. չէ՞ որ ես վերջապես ավարտեցի իմ ասպարեզը, իմ ուղին: Նա ինձ կպարգևատրի: Նա ինձ կտա արդարության պսակը»:
Ուզում եմ ասել ձեզ, երբ դուք գաք ձեր վերջնագիծ, ձեզ էլ կսպասի պսակը:
Մտածե՛ք այդ մասին այսօր:
Աղբյուրը՝ ignc.org