«...բայց ես եւ իմ տունը Աստծուն ենք պաշտելու»: Հեսու 24.15

Դոկտոր Բ. Գրեմը իր «Երջանկության գաղտնիքը» գրքում գրում է, որ մի օր նրան մոտեցավ մի մարդ և ասաց. «Կնոջս հետ վիճում ենք անընդհատ դատարկ բաների համար: Կինս ինձ է մեղադրում, ես՝ նրան: Մեր հարաբերությունների լարվածությունը հասել է վերջնական բաժանման աստիճանի»:

Գրեմը հարցրեց այդ մարդուն. «Աղոթո՞ւմ եք ձեր ընտանիքի հետ միասին»: Նա պատասխանեց.«Ո՛չ»: Լսելով «ո՛չ» բառը՝ եղբայրն ասաց. «Ձեր խնդիրն այն է, որ դուք Աստծո հետ խաղաղության մեջ չեք: Երբ հաշտվեք Աստծո հետ, ձեր բոլոր խնդիրները կլուծվեն»:

Եվ նա դա արեց: Անկեղծ ապաշխարությամբ խոստովանեց իր մեղքերը: Հաշտվելով Աստծո հետ՝ նրա սիրտը լեցվեց խաղաղությամբ: Մի քանի օր անց նա Հիսուս Քրիստոսին բերեց նաև իր կնոջն ու երեխաներին: Ներկայումս նրանք երջանիկ ընտանիք են, քանի որ Հիսուս Քրիստոսը իրենց տան Գլուխն է:

Տան և ընտանիքի երջանկության ճանապարհը պահված է Հիսուս Քրիստոսին ընտանիքի Գլուխ ճանաչելու մեջ: Հիսուս Քրիստոսը Աստծո հետ մեր խաղաղության հիմքն է, ընտանիքում՝ ամուսնու և կնոջ, ծնողների և երեխաների, շրջապատող մարդկանց հետ: Նա աղբյուրն է զորության և ոգեշնչման Իր հետևորդների համար, որ «Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց»: Եբրայեցիներին 12.2

Հիսուս Քրիստոսով այս աշխարհ եկավ զորություն, որ կարող է վերստեղծել կյանք: Հիսուսը կարող է նորից կենդանացնել մեղքի մեջ կորած հոգին, Նա կարող է վերածնել մեռած իդեալներ, Նա կարող է տալ ուժ ընկածին ձգտելու առաքինության: Նա կարող է թարմացնել կյանքը, երբ մարդիկ կորցրել են ամեն բան, ինչ նշանակում է կյանք:

Հիսուս Քրիստոսը մեզ կանչում է ամենօրյա ունայնության շղթաներից, կրքերի և արատների խառնաշփոթ մթնոլորտից դեպի Աստծո հետ կյանքի մաքուր օդը, մեզ կանչում է մի երջանիկ անվերջանալի կյանքի, որ չունի վերջ:

Եկե՛ք Հիսուս Քրիստոսին պատշաճ տեղ տանք մեր ընտանիքներում:

Պ. Շատրով

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.