Եթե ուզում ենք հաղորդակցվել Աստծո հետ… Սեմի Թիփիթ
Աստծո մեջ արատ չկա: Չկա մաքրության ու անմաքրության խառնուրդ: Եթե ուզում ենք հաղորդակցվել սուրբ ու անարատ Աստծո հետ, պետք է մաքուր լինենք Նրա առջև: Սաղմոս 24.3-4 խոսքերում Դավիթն ասում է. «Ո՞վ վեր կգնա Տիրոջ սարը և ո՞վ կկանգնի նրա սրբության տեղումը: Նա որ սուրբ է ձեռքով և անարատ սրտով, որ իր անձը անիրավության չի տալիս և երդում չի անում նենգությունով»: Աստծո ներկայության մեջ կարող են մտնել միայն նրանք, ովքեր մաքուր սիրտ ունեն:
Տարիներ առաջ քարոզում էի Հարավային Իլլինոիսում գտնվող մի եկեղեցում: Այդ շաբաթվա ընթացքում շատերը հանձնվեցին Քրիստոսին: Աստված գործում էր հավատացյալների սրտերում: Շաբաթվա վերջում մի սարկավագ վեր կացավ տեղից ու տվեց իր վկայությունը: Նա ասաց. «Երբ տեղափոխվեցի այստեղ, նորահավատ քրիստոնյա էի և աշխատանքի խիստ կարիք ունեի: Ես դիմեցի այն աշխատանքի համար, որը հիմա անում եմ: Դիմումի ձևում նշված էր, որ ցանկացած տեղեկության կեղծման դեպքում դիմորդը մեխանիկորեն հեռացվելու է աշխատանքից:
Ես որոշ ստեր գրեցի իմ որոկավորման մասին, որոնք երբեք չբացահայտվեցին: Սակայն, ամեն անգամ աղոթելիս, ձախողվում էի. Աստված ինձ հիշեցնում էր, թե ինչպես եմ ստել դիմումի մեջ: Արդյունքն այն եղավ, որ սկսեցի քիչ ժամանակ տրամադրել աղոթքին»: Արցունքներն աչքերին նա շարունակեց. «Այս շաբաթ որոշեցի, որ երկնային Հոր հետ ունեցած հաղորդակցությունն ավելի կարևոր է, քան աշխատանքով ապահովված լինելը: Ղեկավարներիս խոստովանեցի արածս կեղծիքի մասին: Նրանք ներեցին ու թույլատրեցին շարունակել գործս:
Փառք Տիրոջը, այժմ քաղցր հաղորդակցություն ունեմ Հոր հետ: Մաքուր խղճով կարողանում եմ կանգնել Նրա առաջ, և աղոթքը նորից դարձել է քրիստոնեական կյանքիս էական մասը»: Պետք է սովորենք, որ աղոթքը հաղորդակցություն է Հոր հետ, և եթե ուզում ենք հաղորդակցվել Նրա հետ, պետք է մոտենանք մաքուր ձեռքերով ու անարատ սրտով: Աստված տեսանելի է դառնում միմիայն մաքուր սրտի աչքերով:
«Աղոթքի գործոնը» գրքից