Թող աղոթքը լինի ձեր առաջնահերթ գործը. Ջոյս Մայեր
«Ով Աստված, դու ես իմ Աստվածը. առավոտանց քեզ եմ ման գալիս» (Սաղմոս 63.2):
Երբ ես 9 տարեկան էի, կյանքս նվիրեցի Հիսուսին: Դա պատահեց, երբ մենք հյուրընկալել էինք մեր բարեկամներին: Նրանց հետ ես գնացի եկեղեցի:Երբեմն ես զարմանում եմ, թե որքան երկար մեզնից շատերը գլուխ են ջարդում այս կամ այն խնդրի վրա, նախքան իրենց մտքում միտք է ծագում այդ խնդրի համար աղոթելը:
Մենք բողոքում ենք, տրտնջում, մեր դժգոհությունը արտահայտում, պատմում ընկերներին մեր դժբախտությունների մասին, դատում, թե Աստված ինչպես կարող է օգնել մեզ այդ իրավիճակում: Մենք փորձում ենք իրավիճակից ելք գտնել՝ խորհելով դրա մասին կամ անհանգստանալով, բայց մոռանում մի պարզ միջոցի՝ աղոթքի մասին:Եվ ավելի վատ, մենք արտաբերում ենք ամենաանհեթեթ խոսքերից մեկը, որոնք երբևէ հնարավոր էր հնարել. «Դե ինչ, այժմ մնում է միայն աղոթելը»: Ես չեմ կասկածում, որ դուք լսել եք այդ խոսքերը կամ անգամ ինքներդ եք արտաբերել:Ես կարծում եմ, որ մեզ դա ծանոթ է:
Մենք բոլորս մեղավոր ենք դրանում, երբեմն այն բանով, որ ինքներս ենք վերաբերվում աղոթքին ինչպես վերջին միջոցի և նման մի բան ասում. «Եթե ոչինչ չի օգնում, գուցե արժե աղոթել»:
Ասեմ, թե ինչ եմ ես լսում այս խոսքերում: Ես լսում եմ անհավատություն՝ աղոթքի զորության հանդեպ: Այն պատճառով, որ մենք չենք հասկանում աղոթքի զորությունը, մենք տանում ենք ավելորդ բեռ և բարդացնում մեր կյանքը: Եթե մենք հասկանայինք, թե որքան արդյունավետ կարող է լինել աղոթքը, մենք այն չէինք թողնի որպես վերջին տարբերակ, այլ կդիմեինք այդ միջոցին առաջին հերթին:
Թող աղոթքը լինի ձեր առաջնահերթ գործը, ոչ թե վերջին տարբերակը: