Սիրել մյուսներին՝ անկախ նրանց մեղքերից. Դեյվիդ Ուիլքերսոն
Հասուն հավատացյալի առաջնային նշաններից մեկը սերն է ողջ անապաշխար մարդկության նկատմամբ: Նման քրիստոնյան հավասարապես է արտահայտում իր սերը՝ թե՛ հրեաների և թե՛ պաղեստինցիների, թե՛ բոսնիացիների և թե՛ սերբերի, բոլորի նկատմամբ:
Միայն լիարժեք, հասուն հավատացյալը կարող է ընդունել Հիսուսի այս խոսքերը. «Սիրիր քո թշնամիներին. աղոթիր նրանց համար, ովքեր քեզ հալածում և շահագործում են: Եթե քո թշնամին սոված է, կերակրիր նրան»: Փորձիր պատկերացնել հետևյալ իրավիճակը, երբ մեկամսյա ժամկետով գտնվում ես պաղեստինյան դաշտային մի հիվանդանոցում, կերակրում և խնամում ես այն զինվորներին, ովքեր ցանկանում են ոչնչացնել Իսրայելը: Կարո՞ղ ես հավատարիմ մնալ քո նախապաշարմունքներին, երբ այս օրերի մեջ կարդացել ես զայրույթ բորբոքող լուրեր: Կլինե՞ս այն անձը, ով իր մեջ կրում է այն նույն հոգին, որ կա Քրիստոսում, ով, անգամ իր խաչելության ժամանակ, ասաց. «Հա՛յր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:
Եթե ուզում ես քայլել այնպես, ինչպես Հիսուսը, դու չպետք է թույլ տաս, որ մարդկային զգացմունքներդ բորբոքվեն՝ անգամ լուրերի անվանումներից: Քրիստոսը մահացավ այս երկրի վրա գտնվող յուրաքանչյուր կորած հոգու համար: Հենց հիմա բանտերը լեցուն են այն դատապարտյալներով, ովքեր դարձել են Հիսուսի՝ փրկարար սիրո զորավոր վկաները, որովհետև ինչ-որ մեկը սիրեց նրանց՝ չնայելով նրանց մեղքերին:
Դու սիրու՞մ ես ուրիշներին, չնայած այն բանի, որ նրանք, միգուցե եւ, ցավեցրել են քեզ կամ քեզ համար թանկ ինչ-որ մեկին, կամ պարզապես այն պատճառով, որ նրանք քեզանից տարբեր են: Շատ քիչ բաներ կան, որոնք քեզ կարող են նմանեցնել Քրիստոսին, քան այն, երբ անմնացորդ սիրում ես մեկին, մանավանդ մեկին, ով քո շրջապատից չէ կամ նա, ով չի կարող ֆիզիկապես ներկա լինել քո շրջապատում:
Դու կարող ես հասկանալ՝ արդյո՞ք գործում ես շնորհի մեջ. եթե ի վիճակի ես աղոթել նրանց համար, ում աշխարհն ատում է: Երբ մենք լսում ենք մեր շուրջը կատարվող սարսափելի իրադարձությունների մասին, մենք պետք է կանգնենք մեր առջեւ բարձրացող ցանկացած նախապաշարմունքի դեմ և հռչակել. «Ես Քրիստոսի իշխանությունն եմ հռչակում: Ես կսիրեմ մարդկությանը իմ Տիրոջ նման»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը