Պտղաբեր Աստծո համար. Ռեյնհարդ Բոնկե
Դու ջերմոցում մշակված բույս չես, կարող գոյատևել միայն որոշակի, հատուկ պայմաններում։
Հավատացյալ մարդը տնկված է կենդանի ջրի վտակների մոտ։ Մենք հավերժ գարուն ենք կրում մեր մեջ, մեր տերևները չեն թառամում, նրանք չեն թափվում արտաքին պայմաններից ու միջավայրից։
Անկախ իրավիճակներից դուք պտղաբեր կլինեք Աստծո համար։
Սաղմոս 1
1 Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում.
2 Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։
3 Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան։
4 Այսպէս չեն ամբարիշտները, այլ ինչպէս դարմանի մղեղ, որ քամին ցրիւ է տալիս։
5 Սորա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մէջ, եւ ոչ մեղաւորները՝ արդարների ժողովի մէջ։
6 Որովհետեւ Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը. բայց ամբարիշտների ճանապարհը կ’կորչի։
Թարգմանեց Տաթև Գևորգյանը