Պայքարն Աստծունն է․․․
Երբ Նոյը տեսավ ջրհեղեցից դատարկված երկիրը, պետք է որ սթրես ապրեր։ Հավանաբար դրանից հետո ամեն անգամ, երբ երկինքը գլխավերևում մթագնում էր, նրան պետք էր վստահություն, երաշխիք։ Եվ Աստված ասաց․«Ես երկնքում կստեղծեմ ծիածանը, և դա կլինի Իմ ուխտի նշանը»։
Ծիածանն Աստծո դրոշն է՝ յոթ գույնի թագավորական նշան։ Ոչ մի սրբապատկեր, ուսադիրներ կամ կայսերական խորհրդանշան չի կարող համեմատվել դրա հետ։ Ծննդոց 9․13-ում գրված «ծիածան» բառը նույնն է, ինչ եբրայերեն «նետ» բառը՝ զինվորական նետ։
Ինչպիսի՜ հիանալի պատերազմ․ ծիածան, որ գրավում է ողջ հորիզոնը։ Ինչպիսի զորեղ նետերով պետք է այն կրակի, երբ Աստված է մտնում պայքարի մեջ․«Տէրը դուրս է գալու հզօրի պէս. Պատերազմի մարդի պէս գրգռելու է իր նախանձը. Աղաղակելու ու նաեւ բարձրաձայն գոչելու է, եւ յաղթող է հանդիսանալու իր թշնամիների վերայ» /Եսայիա 42․13/։ Ծիածանն ուղղակի գեղեցիկ երևույթ չէ, այլ նաև Տիրոջ նետաձգության մասին աստվածային հիշեցումն է․ «․․․Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման.․․ Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս․․․» /Հայտնություն 4․4,5/։
Աստվածային զորեղ նետերը։ Ոչ մի քամի չի՛ կարող քշել ծիածանը։ Ոչ մի սատանա չի՛ կարող անջատել այն։ Պայքարն Աստծուն է պատկանում։ Մենք բոլորս կյանքում փոթորիկներ ենք ունենում, երբ չար խավարը լցնում է մեր երկինքը։ Բայց այդ վեհաշուք նետաձգությունը՝ արտացոլված ծիածանի գույների մեջ անձրևային ամպերում, որը կարող ենք տեսնել մեր ֆիզիկական աչքերով, Աստծո նշանն է, որը մեզ նորից տալիս է վստահություն։
Աստծո ծիածանը Նրա սերն է, որը խոնարհվում է դեպի երկիր, քեզ մոտ ու ինձ մոտ։ Դու օրհնվա՞ծ ես։
Ռեյնհարդ Բոնկե