Ուրախությունը սրտի լավագույն դեղամիջոցն է
Ուրախությունն Աստծո Թագավորության բնութագրերից մեկն է․
«Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնի» /Առակաց. 17:22/։
· Ի՞նչ է կյանքն առանց ուրախության
Առանց ուրախության մեր կյանքը կլիներ ունայն, չէին լինի ժպիտներ ու զվարճանք․
«Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ հուսացած է Նրան» /Սաղմոս 34․8/։
Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է ուրախություն տարածենք ամեն տեղ, ուր էլ որ գնանք։ Ամեն օրվա մանրուքների մեջ գտնենք ուրախություն և գոհանանք Տիրոջից։
· Որտե՞ղ է Աստծո բարությունը
Շատ մարդիկ ասում են, որ աշխարհը լի է ցավով ու դառնությամբ։ Բայց մեր Աստված հավատարիմ է, անգամ եթե մենք՝ ոչ։ Նա մեզ հույս է տալիս, լցնում է մեր կյանքը անսահման ուրախությամբ, երբ մենք հուսալքված ենք լինում․
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» /Մատթեոս 11․28/։
«Ուրախ եղեք Տիրոջ մեջ ամեն ժամանակ. Դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք» /Փիլիպպեցիս 4․4/։
Մեզ` Աստծո զավակներիս, տրված է աննկարագրելի պարգևներ, որոնցից մեկը ուրախությունն է։ Մենք պետք է բաժնեկցենք այդ ուրախությունը մեզ շրջապատող մարդկանց հետ։
Մեր երախտագիտությունը պետք է բարձրացնենք առ Աստված՝ Իր տված բոլոր պարգևների և օրհնությունների համար։
«Այն ժամանակ ցնծան անտառի ծառերը Տիրոջ առաջ, որովհետև գալիս է երկիրը դատելու։ Գոհացէք Տիրոջից, որ բարի է, որ նրա ողորմությունը հավիտյան է։
Թող երկիրը ցնծա ուրախությամբ և ծաղկեցնենք մեր սիրտը գովաբանությամբ և ցնծությամբ» /Ա Մնացորդաց 16․33-34/։
Աղբյուրը՝ dailyps.com
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը