Ուրախությունը՝ հավատքից
«Եվ հույսի Աստվածը լցնե ձեզ ամեն ուրախությունով և խաղաղությունով՝ հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությամբ» (Հռոմ․ 15․13)։
Մի երեկո ես ինչ-որ բանից նեղված էի և դժգոհ. չէի զգում ո՛չ ուրախություն և ո՛չ էլ խաղաղություն, ընդհակառակն՝ ընկճված էի և դժբախտ։ Այդ ժամանակ էր, որ ես ընթերցեցի Հռոմ․ 15․13-ը, և այն դարձավ այդ ժամանակի խոսքն ինձ համար։ Ամեն բան սկսեց պարզ դառնալ։ Հավատալու փոխարեն՝ ես կասկածում էի, ես կասկածում էի Աստծո սիրո անվերապահության մեջ, կասկածում էի , արդյո՞ք Աստված կանչել և օծել է ինձ, արդյո՞ք նա գոհ է ինձանից։ Ինձ ճնշում էին կասկածները, կասկածները, կասկածները... Երբ հասկացա, թե որն է խնդիրը, ես դադարեցի կասկածել և վստահեցի Աստծուն։ Այդ ժամանակ սիրտն իմ դարձավ թեթև և ուրախ։
Մեկ անգամ չէ, որ համոզվել եմ այս ճշմարտության ճշգրտության մեջ։ Եվ երբ ինձ սկսում է թվալ, որ կորցրել եմ ուրախությունս և սրտումս խաղաղություն չկա, ես սկսում եմ ինքնաքննության գալ՝ արդյոք ամեն բան լա՞վ է հավատքիս հետ, հնարավոր է՝ հավատքս տկարացել է․․․
Ջոյս Մայեր
Թարգմանեց Քրիստինե Աթոյանը