«ՕԳՆԻ՛Ր...»
Միայն 7 անգամ է Աստծո Խոսքում, որ մարդիկ դիմում են Աստծուն «ՕԳՆԻ՛Ր» բառով.
- «Եւ Ասան աղաղակեց իր Տէր Աստուծուն եւ ասեց. Ով Տէր, քեզ համար մի բան չէ՝ թէ շատին թէ տկարին օգնելը. Մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը…» (Բ Մնացորդաց 14.11):
- «Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար» (Սամոս 79.9):
- «Օգնիր ինձ, Տէր՝ իմ Աստուած. Փրկիր ինձ քո ողորմութեան պէս» (Սաղմոս 109.26):
- «Քո բոլոր պատուիրանքները ճշմարիտ են. զուր են հալածում ինձ. Օգնիր ինձ» (Սաղմոս 119. 86):
- «Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ» (Մատթեոս 15.25):
- «Եւ շատ անգամ էլ կրակի մէջ գցեց եւ ջրի մէջ, որ դորան կորցնէ, սակայն եթէ մի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ» (Մարկոս 9.21):
- «Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր» (Մարկոս 9.23):