Մտնել Աստծո թագավորություն՝ որպես երեխա
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե դարձի չգաք և փոքրիկ երեխաների պես չլինեք, երբեք չեք մտնի երկնքի թագավորությունը» (Մատթեոս 18.3):
Եբրայերեննաշխարհում միակ լեզուն է, որ ամբողջապես մահացավ՝ որպես ամենօրյա խոսակցական լեզու, բայց հազարավոր տարիներ անց հարություն առավ՝ դառնալով կենդանի լեզու: Ժամանակակից եբրայերենի «Հայրը»` Եղիազար Բեն-Հուդան, նվիրվեց վերականգնելու եբրայերենը մեր ժամանակների հրեաների համար, քանի որ դարերով այն միայն գրավոր լեզու էր:
Բեն- Հուդան գիտեր, որ լեզուն լավագույնս յուրացվում է մանկականտարիքում, այդպիսով նա մեծացրեց իր առաջնեկ որդուն, որ խոսի բացառապես եբրայերենով՝ համոզված լինելով, որ նա կդառնա եբրայերենի վերածննդի կենդանի նշան: Նա հավատում էր, որ այդպիսով ազգային լեզվի վերածնունդը հնարավոր կդառնա: Բեն-Հուդայի համոզմունքն ու տքնաջան աշխատանքն ոգեշնչեց, որ Իսրայելի դպրոցներում երեխաները կիրառեն և ուսանենեբրայերեն: Այսպիսով, Իսրայելում ծնված երեխաներն, որ գնացին դպրոց, առաջինը սովորեցին եբրայերեն և հենց իրենք էլ սովորեցրին իրենց ծնողներին, քանի որ չափահաս մարդիկ այդ ժամանակ եբրայերեն չգիտեին:
Բեն-Հուդայի հավատքի ոգեշնչող գործի մեջ խորիմաստ օրինակ կա: Ինչպես Հիսուսն ասաց. «Մինչև չփոխվեք և երեխաների պես չլինեք, չեք կարող Երկնքի արքայութունը մտնեք»: Եթե դուք ցանկանում եք խոսել Երկնքի լեզվով, դուք պետք է երեխայի պես սովորեք այն: Փոքր երեխաները բաց են, ընկալող, ուսման ծարավ, հավատացող, խոնարհ և լուսավոր սրտով: Ըստ Հիսուսի՝ այս հատկանիշներն անհրաժեշտ են մեր Տիրոջ Թագավորություն մուտք գործելու համար:
Սրանք նաև հոգևորապես հասուն մարդկանց հատկանիշներն են, որոնք, աճելով Տիրոջ մեջ, չեն կորցնում մանկանման փոխհարաբերությունն իրենց Երկնային Հոր հետ:
Աղբյուրը՝ worthydevotions.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը