Մութ անցյալներ
Մի տղամարդ մեկ անգամ ասաց. «Լուի՛ս, ինչպե՞ս ուրախ լինեմ Սուրբ Ծնունդին: Ես անհավատարիմ եմ եղել կնոջս, և նա լքեց ինձ տարիներ առաջ: Հիմա ես մենակ եմ և զղջում եմ արածիս համար»: Ես պատմեցի նրան, որ Հիսուսը՝ մեր Փրկիչը, եկավ, որ փրկի մեզ մեր անցյալի մեղքերից՝ անգամ ամենածանրերից:
Եվ սա է պատճառը, որ մենք Հիսուսի համար պետք է տոնենք Սուրբ Ծնունդը:
Գիտե՞ք՝ շատ մարդիկ են այսօր տանջվում անցյալում գործած վատ արարքների պատճառով: Թշնամին՝ սատանան, սիրում է հարվածել մեզ ամոթով ու մեղքի զգացումով, որովհետև դա մեզ պահում է մեր իսկ մեղքերի կապանքների մեջ: Բայց Հիսուսը եկավ, որ մենք կյանք ունենաք և լիուլի ունենաք:
Երբ Հիսուսին ընդունում ենք մեր սրտի մեջ ու մեր մեղքերը խոստովանում ենք Աստծուն ու ապաշխարում դրանցից, ներվում ենք հավիտյան: Գործ առաքելոց 10.15-ում Աստված ասում է Պետրոսին. «Ինչը, որ Աստված սրբեց, այն պիղծ մի՛ համարիր»:
Ճշմարտությունն է, որ Հիսուսը սիրում է քեզ ավելին, քան դու կարող ես պատկերացնել: Նա սիրում է քեզ՝ անկախ քո գործած սխալներից: Եվ երբ շատ տարիներ առաջ Նա եկավ երկիր՝ որպես մի մանուկ, Նա եկավ, որ ապրի և մահանա ինձ ու քեզ համար:
Քանի որ Սուրբ Ծնունդն է, բացի՛ր քո սիրտը Հիսուսի առաջ: Եթե մեղքի զգացում ունես, խոստովանի՛ր և հանգչի՛ր Նրա շնորհքի մեջ: Աշխարհին պատմիր այն ազատության և նոր կյանքի մասին, որ ունես Հիսուս Քրիստոսի մեջ: Փրկիչը եկավ, որ մեզ փրկի մեր մեղքերից:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ hopewithgod.com