Լռության դասերը
Խոստովանենք, որ մենք երբեմն վախենում ենք իմանալ, թե ինչ կլինի, եթե վերջ դնենք այս բոլոր աղմուկին:
Ժամանակակից աշխարհում լռությունը լիովին պարտված է: Մենք թույլ ենք տվել աղմուկին լցնելու մեր կյանքի ամեն անկյունը: Մեր օրը սկսվում է զարթուցիչի տհաճ զանգից, մենք քնում ենք հեռուստացույցի ձայների ներքո: Նույնիսկ եկեղեցում ցածր աղոթքի ժամանակ ցածր երաժշտության ձայնն է լսվում:
Բայց խոսքս անգամ ձայների մասին չէ: Մեր ուղեղը ռմբակոծում են տարբեր զվարճությունների աղմուկը: Մենք մեր ձեռքի տակ ունենք սմարթֆոններ, պլանշետներ, համակարգիչներ. դրանք բոլորը վիրտուալ աշխարհի էկրաններն են, որոնք աընդհատ ուշադրություն են պահանջում:
Մենք անգամ կյանքի տարբեր իրավիճակների համար ընտրում ենք ձայնային նվագակցություն:
Եվ արդյունքում, լռությունը դարձել է ո՛չ իրական, ֆանտաստիկ, մտացածին մի աշխարհ, ուր մենք ասես որոշել ենք երբեք չայցելել: Եվ ինչո՞ւ:
Չէ՞ որ լռությունը նույնպես ունի իր առավելությունները, որոնք մենք աղմուկի մեջ ունակ չենք գիտակցելու:
1. Լռության մեջ բացահայտվում են իրական զգացմունքները: Երբեմն մենք ընտրում ենք աղմուկը՝ այդպիսով խուսափելով սեփական զգացմունքների հետ երես առ երես կանգնելուց:
Լռությունը լսելու համար խիզախություն է պետք: Իսկ եթե մշտապես աղմուկը ծառայի ցավազրկող միջոց, ապա կյանքը կկորցնի արժեքավոր մի բան՝ իր իմաստը: Լռությունը բացահայտում է ցավը, որ մենք փորձում ենք խլացնել մեր ներսում: Հաճախ ներսում թաքնված խնդիրների լուծումը սկսվում է լռությունից:
2. Լռությունն ունի մեծ առավելություն՝ դու լսում ես ինքդ քեզ: Բոլորս էլ կյանքում բախվում ենք մենակության հետ, նման պահերի, երբ ոչ ոք չկա կողքիդ: Բայց հաճախ լռությունն էլ հենց օգնում է մեզ գիտակցելու, որ մենք մենակ չենք:
3. Լռության մեջ կարող ենք լսել Հիսուսին: Քո Արարչի սիրո ձայնը լսելու համար պետք է գտնես լռության պահեր այս աղմուկով լի կյանքում: Փոքրիկ հաղթանակներն այստեղ կարող են նշանակալի ձեռքբերումների բերել. երբ վերջապես կարողանում ենք մի սարք անջատել, ապա կկարողանանք նաև ժուժկալություն ձեռք բերել՝ կայացնելու լուրջ որոշումներ:
Այս աշխարհի իրարանցումից հետ Աստծո խոսքերը կարող են շշուկի նմանվել: Նրա ձայնը չի ձգտում մրցակցել այս աշխարհի աղմուկին: Այն խնդրում է քեզ կագն առնել, դուրս գալ քաոսից:
Եվ սա է պահը, երբ կարող ենք լսել հույսի ձայնը, որին այնքան կարոտ է մեր սիրտը. «Դու մենակ չես. Ես սիրում եմ քեզ: Դու իմն ես»:
Հեղինակ՝ Լուիս Սպիվակ
Աղբյուրը՝ CrossNews.am