Կյանքը քամի է...
«Դուք որ չ’գիտէք էգուցվայ օրը. Ի՞նչպիսի բան է ձեր կեանքը. Որ մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ յետոյ աներեւութանում….» (Հակոբոս 4.14-15):
«Յիշիր որ կեանքս քամի է...» (Հոբ 7.7):
«Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. Որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք» (Սաղմոս 90.10):
«Եւ յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում» (Ժողովող 12.1):
«Որովհետեւ ո՞վ գիտէ թէ ինչն է լաւ մարդիս համար կեանքի մէջ, նա իր կեանքի սակաւաթիւ օրերումն ունայն է լինում, եւ նորանց շուքի պէս անց կացնում. Եւ ո՜վ էլ պիտի մարդիս իմացնէ, թէ ի՞նչ կ’լինի նորանից յետոյ արեգակի տակին» (Ժողովող 6.12):
«Որովհետեւ նա ունայնութեամբ գալիս է, եւ խաւարով գնում, եւ խաւարում ծածկվում է նորա անունը» (Ժողովող 6.4):