«Բայց Աստուած գիշերը երազում Աբիմելէքի մօտ եկաւ ․․․» (Ծննդոց 20․3)։

«Եւ այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, եւ զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչեւ անասուն. Եւ Եգիպտոսի բոլոր աստուածների վերայ դատաստան պիտի անեմ՝ ես Եհովաս» (Ելից 12․12)։

«Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ․․․ եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան» (Ելից 13․21)։

«Եւ գիշերը բանակի վերայ ցօղ իջնելիս, մանանան իջնում էր նորա վերայ» (Թվոց 11․9)։

« Այն ժամանակ Սամուէլն ասեց Սաւուղին. Սպասիր որ պատմեմ ինչ որ Տէրը այս գիշեր ինձ հետ խօսեց» (Ա Թագավորաց 15․16)։

«Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին» (Դ Թագավորաց 19․35)։

«Եւ այսպէս տեղեակ է նորանց գործերիցը, եւ տապալում է գիշերը, եւ նորանք ջարդվում են» (Հոբ 34․25)։

«Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ»
(Մատթեոս 14․25)։

«Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց․ դուք ամենքդ այս գիշեր կ’գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրուած է՝ Ես հովիւը կ’զարկեմ՝ եւ հօտի ոչխարները կ’ցրուին» (Մատթեոս 26․31)։

«Բայց Աստուած նորան ասեց. Ա՛նմիտ. հէնց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կ’պահանջեն. ապա այս որ պատրաստեցիր՝ ո՞ւմ կ’լինի» (Ղուկաս 12․20)։

«Բայց Տիրոջ հրեշտակը գիշերով բանտի դռները բացաւ» (Գործք․ առ․5․19)։

«Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ» (Ա Թեսաղոնիկեցիս 5․2)։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.