Երկրային կյանքում Հիսուսը հաճախ էր խոսում աղոթելու մասին… Այս անգամ Հիսուսն օգտագործեց առակներ՝ մարդկանց աղոթելու մասին սովորեցնելու համար:

Աղոթք անել ու չձանձրանալ. այս մասին գրված է Ղուկաս 18.1-8.

«1 Մի առակ էլ ասեց նորանց՝ նորա վերայ թէ պէտք է ամեն ժամանակ աղօթք անել եւ չ’ձանձրանալ։ 2 Եւ ասեց. Մի դատաւոր կար մի քաղաքում, որ Աստուածանից չէր վախենում, եւ մարդից չէր ամաչում։ 3 Եւ մի որբեւայրի էլ կար այն քաղաքումը, եւ նորա մօտ էր գալիս եւ ասում, Իրաւունք արա ինձ իմ ոսոխիցը։ 4 Եւ նա մի ժամանակ չ’կամեցաւ. Նորանից յետոյ իր մտքումն ասեց. Թէեւ Աստուածանից չեմ վախենում, եւ մարդկանցից չեմ ամաչում, 5 Սակայն որովհետեւ այս որբեւայրին յոգնեցնում է ինձ, իրաւունք անեմ նորան, որ վերջապէս չ’գայ ինձ ձանձրացնէ։ 6 Եւ Տէրն ասեց. Լսեցէք թէ անիրաւ դատաւորն ի՛նչ է ասում։ 7 Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։ 8 Ասում եմ ձեզ թէ Շուտով իրաւունք կ’անէ նորանց համար։ Սակայն մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ»:

Աղոթքի արդյունավետությունը կախված է մեր սրտի վիճակից. այս մասին խոսվում է հաջորդաբար Ղուկաս 18.10-14-ում.

«10 Երկու մարդ վեր ելան տաճարն աղօթք անելու. Մէկը Փարիսեցի եւ միւսը մաքսաւոր։ 11 Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղօթք անում. Ով Աստուած, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպէս ուրիշ մարդիկը՝ յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ինչպէս էլ այս մաքսաւորը. 12 Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, եւ իմ բոլոր ստացուածքներիցը տասանորդ եմ տալիս։ 13 Եւ մաքսաւորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դէպի երկինքը բարձրացնել. Այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստուած, ողորմիր ինձ մեղաւորիս։ 14 Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ’խոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կ’բարձրանայ»:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.