Խնդրե՛ք Աստծուն անհնարինի համար
«Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես»: Երեմիա 33.3
Երբ դուք հայտնվել եք անելանելի իրավիճակում, ձեր տաղանդները, տրամաբանությունը և կրթությունը չեն լուծի ձեր խնդիրը:
Դա կարող է միայն Աստված:
Ահա, թե ինչու եք դուք աղոթում և խնդրում Աստծուն Նրա գերբնական օգնության համար: Աստված ասաց Երեմիային, ով ապրում էր նույն ժամանակահատվածում, ինչ Դանիելը. «Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես»: Երեմիա 33.3:
Դանիելը Աստծուց խնդրում էր հոգևոր իմաստություն, երբ Նաբուգոդոնոսոր արքան դիմեց նրան խնդրանքով մեկնաբանել իր երազը:
Դանիելին պետք էր Աստված, Ով ցույց կտար նրան այն, ինչ ինքը երբեք ինքնուրույն չէր հասկանա: Նա կարող էր գուշակել հազար տարի և այդպես էլ չմեկնաբաներ թագավորի երազը: Բայց Աստված կարողացավ նրան ցույց տալ ամենը մեկ ակնթարթում:
Աստվածաշունչն ասում է. «…չունեք, քանի որ չեք խնդրում»: Հակոբոս 4.2
Հաճախ մենք բաց ենք թողնում Աստծո լավագույնը միայն այն պատճառով, որ չենք խնդրում Նրան այդ մասին: Ես տեսել եմ՝ ինչպես է Աստված նորից ու նորից անում դա իմ կյանքում: Ես մեծ դժվարությունների եմ հանդիպել, որոնք չէի կարող ինքնուրույն լուծել: Դրա համար ես աղոթել եմ:
Եվ Աստված պատասխանում էր: Իմ կյանքը պատասխանված աղոթքների շարք է:
Ես ուզում եմ, որ Աստված նույնն անի նաև ձեզ համար:
Կխնդրե՞ք Նրան այն լավագույնի մասին, որ Նա պատրաստել է ձեր կյանքի համար:
Քննարկեք սա՝
- Ինչպե՞ս է աղոթքը հրաշքներ գործել մարդկանց կյանքում, ում մասին դուք հոգում եք:
- Հավատո՞ւմ եք արդյոք, որ Աստված գիտի, թե որն է ձեզ համար լավագույնը և որ ուզում է օգնել ձեզ: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս են ձեր աղոթքները արտացոլում դրանք:
- Ինչպիսի՞ անելանելի իրավիճակի մասին է ձեզ պետք խնդրել Աստծուց:
Հեղինակ՝ Ռիկ Ուորեն
Աղբյուրը՝ light-journal.info
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը
Հ.Գ. Հիշեցնենք, սիրելի ընթերցող, որ յուրաքանչյուր ուրբաթ սահմանված է ծոմապահության ու աղոթքի օր: Միացեք, որովհետև միաբան աղոթքին են հաջորդելու հզոր գործերը: