Երբ քո առաջ բարձրանում են Երիքովի պարիսպները, հանձնվելուց բացի ուրիշ ոչինչ մտքովդ չի անցնում:

Այս կյանքը լի է անկումներով ու վերելքներով, բայց չափազանց միամիտ պետք է լինես, որ մտածես՝ քո առաջ կանգնած յուրաքանչյուր արգելք քեզ վտանգից պաշտպանելու համար է: Եթե չկա պայքար, չկա նաև հաղթություն, իսկ առանց հաղթության դու պարտված ես: Իսկ ինչպե՞ս պայքարել և հանուն ի՞նչ արժեքների: Ո՞րն է այս կյանքում ամենակարևորը:

Շատ զենքեր կան, բայց մեկ պատերազմ ու մեկ հաղթություն: Մեր բոլորիս պատերազմն այս աշխարհի խավար ուժերի դեմ է, որ մեզ կուրացնում են ու իրար դեմ տրամադրում. «Որովհետև մենք մարմնի և արյան հետ չենք պատերազմում, այլ՝ իշխանությունների դեմ, զորությունների դեմ, այս աշխարհի խավար իշխանների և բարձր տեղերում եղող հոգևոր չարության դեմ» (Եփեսացիիս 6.12):

Իսկ հաղթությունը փառաբանության մեջ է: Երբևէ օգտագործե՞լ ես այս զենքը: Անկախ նրանից, թե քո հայացքն ուր է ուղղված, այս զենքը հարվածում է ճիշտ նշանակետին և շտկում՝ քո միտքը: Փառաբանությունը միակ անհաղթելի զենքն է, որի դեմ ոչ ոք և ոչինչ կանգնել չի կարող:

Երբ քո առաջ բարձրանում են Երիքովի պարիսպները, փառաբանելուց բացի քեզ ոչինչ անել չի մնում:

Հեղինակ Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.