«Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն և աղոթք անեն և իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը» (Բ Մն. 7.14)

Արժևորելով միաբան աղոթքն ու ծոմապահությունը` Christians.am կայքի խմբագրությունն առաջարկել էր յուրաքանչյուր ուրբաթ սահմանել աղոթքի և ծոմապահության օր մեր երկրի ու մեր ժողովրդի համար, որին միացան շատ առաջնորդներ, եկեղեցիներ, անհատներ:

«Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի...» (Հակոբոս 5.16):

Մենք հավատում ենք, որ հատկապես այս օրերին կարիք ունենք ավելի միաբան, որպես մեկ մարմին՝ կանգնելու Տիրոջ առաջ և բարեխոսելու մեր երկրի, տնտեսության, համաճարակի և ծառացած այլ խնդիրների համար, որպես հոգևոր սպասավորներ՝ ցավ քաշելու և աղաղակ բարձրացնելու առ Աստված մեր այն հայորդիների համար, ովքեր դեռևս չունեն վերստին ծնունդ, հետևաբար՝ նաև փրկության վստահություն:

Մենք կոչ ենք անում բոլոր եկեղեցիներին, հոգևոր առաջնորդներին՝ միանալ և միաբան ամեն ուրբաթ հռչակել ծոմապահության և աղոթքի օր:

Աղոթքի և ծոմապահության մեր առաջարկած հիմնական ուղղություններն են՝

  1. Անհատը, նրա փոխհարաբերությունն Աստծո հետ, վերստին ծնունդն ու հոգևոր աճը
  2. Եկեղեցին, Քրիստոսի մարմնի միաբանությունը, սերը, զորացումը
  3. Մեր երկիրը, երկրի հոգևոր արթնությունը, տնտեսությունը, առողջապահությունը...

Եթե կլինեն հոգևոր առաջնորդներ, հովիվներ, ովքեր կցանկանան միաբանվել, կցանկանան այդ օրը ուղերձով հանդես գալ և քաջալերել մեր հավատակից քույր-եղբայրներին (գրավոր խոսքով կամ տեսանյութով), կարող եք գրել մեզ, ուղարկել Ձեր հորդորը info@christians.am-ին կամ մեր ֆեյսբուքյան էջին, և մենք սիրով կհրապարակենք:

Christians.am խմբագրություն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.