Քրիստոնեական կյանքի պարադոքսները
- Պետք է տաս, որ ստանաս․
«Որովհետեւ սա եմ ասում, թէ խնայելով սերմողը, խնայելով էլ կ’հնձէ. Եւ առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ»/Բ Կորնթացիս 9․6/։
- Պետք է հասկանաս՝ կույր ես, որ տեսնես․
«Եւ Յիսուսն ասեց. Ես դատաստանի համար եկայ այս աշխարհքը, որ չ’տեսնողները տեսնեն, եւ տեսնողները կուրանան» /Հովհաննես 9․39/։
- Պետք է դառնաս պարզ, որ լինես իմաստուն․
«Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. Եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին» /Ա Կորնթացիս 1․27/։
- Պետք է վերջինը լինես, որ առաջինը դառնաս․
«Եւ շատ առաջիններ յետինք կ’լինին, եւ յետիններ առաջինք» /Մատթեոս 19․30/։
- Պետք է մեռնես, որ ապրես․
«Որովհետեւ ես օրէնքովն օրէնքին մեռայ, որ ապրեմ Աստուծուն. Ես Քրիստոսի հետ խաչուած եմ։ 20 Եւ կենդանի եմ, ոչ թէ այլ եւս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. Եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի․ որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց» /Գաղատացիս 2․19-20/։