Քո գլխավոր խնդիրը... Ռիկ Ուորեն
Այսօր մեծամասնությունը չի մտածում, որ մեղքը տհաճ բանէ: Իրականումշատերը կարծում են, որ մեղքը զվարճալիէ:
Հեռուստածրագրերը, սոցիալական կայքերը և ֆիլմերը մեղքը ներկայացնում են որպես հումոր:
Սա սատանայի մարտավարությունն է՝ ծիծաղեցնել քեզ այն բանի վրա, ինչի պատճառով Հիսուսը խաչվեց: Սատանան մեղքը դարձնում է գրավիչ, ցանկալի և զվարճալի: Դու մեդիայում երբեք չես տեսնի մեղքի հետևանքները:
Եթե իրոք ցանկանում ես իմանալ, թե ինչ տհաճ բան էմեղքը և թե ինչ վնասէ այն հասցնում, նայի՛ր Հիսուսին խաչի վրա: Հիսուսի չարչարանքները ցույց են տալիս, թե ինչէ պետք վճարել մեղքի համար: Խաչը ցույց է տալիս մեղքի վնասը:
Մեղքը բաժանում է քեզ Աստծուց: Ինչո՞ւ: Որովհետև Աստված սուրբ է, իսկ դու՝ ոչ: Մեղքը հակասություն է ստեղծում ու հեռավորություն դնում քո և Աստծո միջև: Եսայիա 59.2-ում գրված է. «Ձեր անօրենությունները բաժանում բերեցին ձեր և Աստծո միջև, և ձեր մեղքերը Նրա երեսը ծածկեցին ձեզանից, որ չլսի»:
Մեղքը պատճառ է հանդիսանում, որ քո կյանքում մեծ չափաբաժնով սթրես ունենաս: Սթրեսի ամենամեծ աղբյուրներից մեկը չճանաչված ու չբացահայտված մեղքն է: Դավիթ թագավորն ասում է. «Քանի որ հանցանքներս գլխիցս վեր բարձրացան, ծանր բեռան պես խիստ ծանր են ինձ համար» (Սաղմոս 38.4):
Երբ դու չես պահում Աստծո օրենքը, դա տանում է անհանգստության, վախի, մեղքի և անապահովության: Եթե ամեն բան աստվածահաճո ձևով անեիր, երբեք նման բաների չէիր հանդիպի: Սա է մեղքի իրականությունը:
Մեղքը դատապարտում է քեզ: Երբ դու խախտում ես Աստծո օրենքը, գալիս է և՛ ինքնադատապարտություն, և՛ դատաստան: Սաղմոս 7.11-ն ասում է. «…Աստված ամեն օր բարկացած է մեղավորի վրա»:
Դու կարծում ես, թե քո մեծագույն խնդիրը հարաբերությունների ընդհարումն է, առողջական հարցերը կամ աշխատանք գտնելու դժվարությունները: Բայց իրականում քո գլխավոր խնդիրն այն է, որ Աստծո հետ պատերազմի մեջ ես:
Դա է պատճառը, որ այդքան հիասթափված ես: Ահա, թե ինչու գիշերը լավ չես քնում, անընդհատ սթրեսի մեջ ես: Դու չես ստեղծվել, որ քո Արարչի հետ, Ով քեզ սիրում է, ապրես աններդաշնակության մեջ: Նա ստեղծեց քեզ և Իր Որդուն ուղարկեց, որ մահանա քեզ համար: Նա ուզում է, որ դու Իր հետ ներդաշնակության մեջ ապրես:
Ապաշխարի՛ր քո մեղքից այսօր և ամեն օր, որ կարողանաս Աստծո հետ խաղաղության մեջ լինել:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ Pastor Rick's Daily Hope