Պատերազմ Աստծո զավակների դեմ. Դեյվիդ Ուիլքերսոն
«Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանցում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12.12):
Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ` մենք պետք է մշտապես գիտակցենք, որ սատանան նպատակ ունի մեզ ոչնչացնել: Ուստի, Պողոսն ասում է, որ մենք որքան հնարավոր է պիտի շատ բան իմանանք թշնամու մարտավարության և ծրագրերի մասին. «Որ սատանան մեզ զրկանք չ’անէ. Որ նորա խորհուրդներին անտեղեակ չենք» (Բ Կորնթացիս 2.11):
Հայտնության մեջբերված հատվածում ասվում է, որ սատանան պատերազմ է հայտարարել Աստծո զավակներին, և նա վերջնաժամկետ ունի իր աշխատանքը ավարտելու համար: Չնայած շատ քրիստոնյաներ կարող են «կեսգիշերին» քնել ճիշտ, ինչպես Հիսուսն էր կանխատեսել, այնուամենայնիվ, սատանան կատաղի կերպով գործում է՝ պատրաստվելով պատերազմի: Նա քաջատեղյակ է՝ իր չար նպատակներին հասնելու կարճ ժամանակի մասին, ուստի, միշտ ձգտում է ձևավորել Հիսուս Քրիստոսի եկեղեցին հետապնդելու և ոչնչացնելու ուղիներ:
Սատանան կարող է ստել քեզ և հանգիստ չտալ պաշարող մեղադրանքներից: Հիսուսն այժմ ապահով նստած է Հոր մոտ՝ անչափ բարձր սատանայի ուժերից, բայց թշնամին դեռ պատերազմ է մղում Քրիստոսի դեմ՝ այն ուղղելով հավատացյալներին՝ Քրիստոսի «սերնդին»:
Հակառակ որոշ քրիստոնյաների մտածողության՝ սատանան ամենակարող զորություն չունի. նա պարտվել է Հիսուսից և զրկվել բոլոր լիազորություններից: Նա ամենագետ չէ (նա չի կարող մտքեր կարդալ): Եվ նա ամենուր չէ: Բայց նա, իրոք, ունի իշխանություններ և լիազորություններ, որոնք տեղակայված են ամբողջ երկրով մեկ, և դևերի իր բազմությունը խելացիորեն կերակրում է նրան՝ աղաչանքի և կոչի միջոցով:
Պետրոսը մեզ տալիս է այս նախազգուշացումը. «Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5.8):
Սատանան գիտի քո թույլ կողմերը, քո պայքարները մարմնի հետ և նա ամեն կերպ կազդի քո՝ այդ թերությունների վրա: Նա կփորձի քեզ համոզել, որ դու երբեք չես ազատվելու մեղքից, բայց երբ շարժվում ես դեպի Հիսուսը, սատանան դառնում է անօգնական: Հակոբոսը մեզ ասում է. «Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից» (Հակոբոս 4.7):
Այսպիսով, ինչպե՞ս դիմադրել թշնամուն: Դու դա կարող ես անել միայն հավատքով: Պարզապես արի՛ Հիսուսի մոտ՝ վստահ լինելով, որ Նա կազատի քեզ սատանայի ճիրաններից:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը