«Իսկական գիտությունը բերում է Նրա մոտ». Լուի Պաստեր
Ֆրանսիացի կենսաբան Լուի Պաստերը (1822-1895) մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրն է: Նա հաստատեց տեսությունն այն մասին, որ հիվանդություններն առաջանում են միկրոօրգանիզմներից և առաջ քաշեց բիոգենեզի օրենքը: Այս օրենքի համաձայն՝ «բոլոր կենդանի օրգանիզմները առաջանում են նախորդ կենդանի օրգանիզմներից»: Այս օրենքը հերքեց ինքնաստեղծ ծագման տեսությունը, այսինքն տեսությունն այն մասին, թե կենդանին կարող է ստեղծվել անկենդանից:
Լուի Պաստերը դարձավ ստերեոքիմիական հետազոտությունների ռահվիրան: Նա նաև հորինել է «պաստերիզացիան» (մասնակի ստերիլիզացում) և ստեղծել է պատվաստանյութեր սիբիրախտի, թռչնի խոլերայի և ագրեսիայի դեմ:
Նրա գրառումներում կան հետևյալ արտահայտությունները.
«Որքան շատ եմ ուսումնասիրում բնությունը, այնքան շատ եմ ապշում Աստծո արարչագործության վրա: Գիտությունը մարդուն մոտեցնում է Աստծուն»:
«Գիտության պակասությունը հեռացնում է Աստծուց, բայց իսկական գիտությունը բերում է Նրա մոտ»: