Բոլոր երեխաները ուշադրության կարիք ունեն, և ոչ միայն մոր այլ նաև հոր կողմից: Դա հիանալի է, եթե երեխաները կարող են ժամանակ անցկացնել հայրիկի հետ, զգալ իր սերը, ջերմությունը և խնամքը: Բայց, ցավոք սրտի, շատ հայրեր հոգնած են վերադառնում աշխատանքից և ժամանակ չեն տրամադրում երեխային: Բայց եթե միայն նրանք իմանային, թե երեխան որքան կարիք ունի իրենց ուշադրության և խնամքի: Կինը, իհարկե, կարող է նպաստել երեխայի անձնական որակների զարգացմանը, բայց երբեք չի կարող փոխարինել հորը:

Հարգելի հայրեր, ի՞նչ կարող եք անել այսօր, որպեսզի լինեք «լավ հայր»․
1. Շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ ժամանակ տրամադրեք, որպեսզի միասին հանգստանաք և զվարճանաք: Ձեր երեխայի կյանքի ամեն մի նոր փուլը իրենից մի նոր վտանգ է ներկայացնում, այդ իսկ պատճառով պետք է լինել ուշադիր և զգոն: Միշտ մտածեք նորը, հիշեք, որ երեխաները չեն սիրում կրկնություն:

2. Պատմեք ձեր դրական որակների մասին և սովորեցրեք, որ նրանք էլ զարգացնեն իրենց մեջ դրականը: Կյանքի տարբեր իրավիճակներից հետո նրանց անպայման բացատրեք, թե դուք ինչու այդպես վարվեցիք:

3. Մինչ երեխայի վրա բարկանալը՝ նրա կողմից թույլ տված սխալի համար, փորձեք հասկանալ նրան: Հարցրեք, թե ինչու է այդպես վարվել, ինչն է նրան այդ քայլին դրդել: Չէ՞ որ հնարավոր է, որ նա որևէ հոգեբանական խնդիր ունի, ինչն ավելի կսրվի, եթե դուք տեղի տաք բարկությանը:

4. Եղեք ձեր երեխաների համար օրինակ: Հիշեք, որ ձեր երեխաներն ընդօրինակում են հենց ձեզ: Ցույց տվեք նրանց, թե ինչպիսին պետք է լինի իրական սերը, որպեսզի հասուն տարիքում նրանք փնտրեն հենց դա:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.