Ինչպե՞ս հաղթահարենք վախը՝ կենտրոնանալով Աստծո վրա
Ցանկացած մարդ ունի իր վախերը։ Ոմանք վախենում են սարդերից, ոմանք բարձրությունից և այլն։ Այդ վախերը վատ ազդեցություն են թողնում կյանքի բնականոն վիճակին։ Տարիների ընթացքում այդ վախերը կարող են էլ ավելի աճել կամ վերանալ։
Ինչպե՞ս է վախը զարգանում
Շատ հաճախ մեզ շրջապատող մարդիկ ունենում են իրենց ազդակները մեր հոգեբանության վրա, որի պատճառով էլ չենք կարողանում ձերբազատվել մեր վախերից։
Որպես օրինակ իմ չորսամյա դուստրը վախենում է, երբ լսում է ամպրոպի ձայնը, քանի որ մտավախություն ունի, որ դրանում ինչ-որ սարսափելի բան կա։ Մեզանից է կախված, թե մեր երեխաները ինչպես կարձագանքեն ցանկացած խնդրի։ Պետք չէ խուճապի մատնվել, այլ պետք է օգնենք, որ իրենք կարողանան պահել հոգու ներդաշնակությունը և չտրվեն վախի զգացողությանը։
Շատ հաճախ մեր գիտակցության մեջ մենք երկընտրանքի առաջ ենք կանգնում՝ վախենա՞լ, թե՝ ոչ։ Հնարավոր է, որ իրադրությունը կարող է մեր մարմնին թելադրել որոշ գործողություններ՝ փրկվելու համար տվյալ վիճակից, քանի որ մարդն ի ծնե ունի ինքնապաշտպանության բնազդ, սակայն դա չի նշանակում, որ մեր բանականությունը պետք է թույլ չտա մեզ սառը դատել իրողությունը, ճիշտ վերլուծել և հետևություններ անել։ Արտակարգ իրավիճակների ժամանակ բարդ է չկորցնել ինքնակառավարումը։
Վախի զգացողությունը միշտ չէ, որ վատ է։ Իրականում մարդկանց համար վախը հազարավոր տարիների ընթացքում օգնել է ապահովության մեջ լինել և հասնել մինչև մեր օրեր՝ խուսափելով մեր աչքի համար վտանգավոր թվացող ցանկացած առարկայից կամ իրադարձությունից։
Մեր օրերում շատ ծնողներ, անհանգստությունից ելնելով, վախենում են իրենց երեխաներին միայնակ թողնել որևէ վայր, քանի որ աշխարհն այս օրերում շատ վտանգավոր է, սակայն ավելի հաճախ վախն ու անհանգստությունը կարող են առաջանալ այնտեղ, որտեղ վտանգ բացառապես չկա։
Մենք ինքներս մեզ կարող ենք հարց տալ, թե ինչի՞ հետևանքով մարդու մեջ կարող է վախի զգացողություն առաջանալ։
1. Որտեղի՞ց և ինչպե՞ս է առաջացել վախը, և ի՞նչ ազդեցություն ունի այն մեր գիտակցության վրա։
2. Արդյոք վախը Աստծո՞, թե՞ չարի պարգևն է։
Չարն է մեր մեջ առաջացնում վախի զգացողությունը, որը սնում է իր ստի և խաբեության հետևանքով։
Եթե մի բան քեզ ետ է պահում Աստծուն պատվելուց, ապա դա իռացիոնալ վախ է, որը քո մեջ սերմանում է չարը։
Սակայն եթե վախը քեզ ստիպում է, որ դու քեզ ապահով զգաս՝ լինելով հեռու վտանգից, ապա դա Աստծո կամքն է, որը քեզ հնարավորություն է տալիս որոշում կայացնել պատվելու Աստծուն և ամուր պահելու հավատքդ։ Դա Աստծուց քեզ շնորհված ռացիոնալ վախն է։
Երբեմն հարկավոր է վստահորեն նայել վախի աչքերի մեջ, ընդունել քո թուլությունը վախի նկատմամբ և սովորել պայքարել դրա դեմ։
Տիրոջ պաշտպանության մեջ լինելով՝ դու խիզախորեն ուժ և ապահովություն ես զգում, որը թույլ է տալիս քեզ հաղթահարել վախի պատնեշը։
Եթե վախը հետ է պահում առաջընթաց ունենալուց, ավելի լավ է ընդունել այն և պայքարել դրա դեմ՝ առաջ շարժվելով։
Սա անելով, մենք կարող ենք հասնել մեր նպատակներին և Աստծո առաջնորդությունը տեղ կունենա մեր կյանքում։
Ընտրությունը քոնն է. թողնել վախը պատի քեզ կամ հաղթել վախին Աստծո զորությամբ։
Քաջ հայտնի է, որ վախն Աստծուց չէ, այլ՝ չարից։ Չարը մեր մեջ վախը դնում է, որ նպաստի Աստծո ծրագրի խափանմանը մեր կյանքում։
Ցանկանալով մեզ հետ մղել՝ նա ամեն կերպ ազդում է մեր մտքի վրա ասելով, որ՝
- Քո կարողությունը բավարար չէ.
- Աստված քեզ հուսախաբ կանի․
- Ծաղրանքի առարկա կդառնաս․
- Կձախողվես․
- Քեզ վտանգ է սպառնալու․
- Քեզ կցավեցնեն։
Հաճախ, չարը վախ սերմանելով մեր մեջ, պատնեշ է դառնում մեր ու Տիրոջ դրված խոստումների միջև՝ ձգտելով խափանել Տիրոջ ծրագիրը մեր կյանքում։
Փիլիպպեցիս 4:6-7
«Ոչինչ հոգս մի անեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղութունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում»։
Սերը հակառակ վախին Աստծուց է։
Ա Հովհաննես 4:18
«Վախ չկա՛ սիրո մեջ. այլ կատարյալ սերը հեռացնում է վախը. Որովհետև վախը տանջանք ունի. բայց նա որ վախենում է, կատարյալ չէ սիրոի մեջ»։
Հովհաննես 16:33
«Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. Աշխարհում նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին»։
Ինչպե՞ս հաղթենք վախը և կենտրոնացումը պահենք Աստծո վրա։
1. Թույլ տա՛նք, որ Աստծո կամքը ամբողջովին գործի մեր կյաքում։
2. Իմանա՛նք, որ Աստված ծրագիր ունի մեզ համար։
3. Առաջնորդվե՛նք Աստծո խոսքով։
Վախը հաղթահարելու համար պետք է լեցվենք և զորանանք Տիրոջ Խոսքով և առաջնորդվենք Իր իմաստությամբ ։
ՎԱԽԸ ՀԱՎԱՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է։
Սաղմոս 34:4
«Ես խնդրեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ, և իմ ամեն ահ ու վախից ազատեց ինձ»։
Միայն Տերը կարող է մեզ օգնել մեզ ազատվել մեր վախերից։
Հիսուսն ասում է մեզ.
Հովհաննես 15:5
«Ես որթն եմ՝ դուք ճյուղերը. նա որ ինձանում մնում է, և ես նրանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել»։
Փակելով մարմնավոր աչքերը, բացենք մեր հոգու աչքերը և Տիրոջ առաջնորդությամբ կունենանք հաղթություն վախի նկատմամբ։
Մատթեոս 19:26
«Հիսուսն էլ նրանց մտիկ տալով ասեց. Մարդկանց կողմանե սա անկարելի է, բայց Աստծո կողմանե ամեն բան կարելի է»։
Թարգմանեցին՝ Արմինե Աբրահամյանը, Դիանա Խաչատրյանը
Աղբյուրը՝ medium.com