Ինչու եմ յուրաքանչյուր դեկտեմբեր ես ինձ համար կազմակերպում «շնորհակալ եմ» մարաթոնը
1. Հաղթանակները գալիս են շնորհակալությունից: «Բայց շնորհակալությունն Աստուծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Ա Կորնթացիս 15.57): Որքան շատ շնորհակալություն, այնքան շատ հաղթանակ Քրիստոսում:
2. Սերմեր ցանել հաջորդ տարվա համար: Կա կապ շնորհակալության և անտեսանելիին հավատալու միջև: Շնորհակալությունը թեքում է հայացքը խնդրից ու բացում աչքերը հնարավորության վրա Քրիստոսում և ուժեղացնում է հավատքը: «Բայց շնորհակալություն Աստծուն, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսումը» (Բ Կորնթացիս 14):
3. Շնորհակալությունն օգնում է հավաքել հունձքը այս տարվա՝ թույլ չտալով դառը արմատին թուլացնել իրական պտղի ուժը: Շնորհակալությունը միշտ հաղթանակ է տանում դառնության, հիասթափության, պարտքերի, հիվանդությունների, վեճերի, անվստահության, ցավի հանդեպ: Այն թույլ է տալիս ամրանալ կարողության մեջ՝ օրհնություններն ու խոստմունքը ընդունելու: «Ամենամեծ և պատվական խոստմունքներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինեք աստվածային բնությանը» (Բ Պետրոս4):
4. Շնորհակալությունը հրաշքներ է գործում: Այնտեղ, ուր ցանկանում ես տեսնել հրաշք, սկսիր շնորհակալություն հայտնել: Հիսուսը վերցրեց ամենաքիչը և ցույց տվեց շնորհակալության միջոցով հրաշք ունենալու սկզբունքը: «Եվ Հիսուսը հացերն առավ՝ գոհացավ և բաժանեց աշակերտներին, և աշակերտներն էլ նստողներին, նույնպես էլ ձկներիցը՝ որչափ որ կամեցան» (Հովհաննես11):
5. Շնորհակալությունը ազատագրում է Աստծո փառքը, և դա տալիս է Նրան տեղ իմ կյանքի մեջ: Եվ որքան շատ շնորհ է ազատագրվում, բնականաբար՝ այնքան շատ էլ շնորհակալություն է հնչում Աստծուն, և դա բերում է փառք Աստծուն: Նա ծածկում է փառքով անգամ ամենադժվար իրավիճակներում: «Որովհետև ամեն բան ձեզ համար է. որ շատացած շնորհքը շատերի գոհությունիցն՝ ավելանա Աստծո փառքի համար» (Բ Կորնթացիս 4.15):
Միացի՛ր շնորհակալության մարաթոնին. գրիր, թե ինչի համար ես դու շնորհակալ Աստծուն այս տարի և շնորհակալություն հայտնիր 2017 և թվականի համար:
Քո շնորհակալությունը նամակով ուղարկիր նրան կամ նրանց, ում դու իսկապես շնորհակալ ես:
Նվիրիր որևէ նվեր մեկին՝ շնորհակալության նշանով:
Սվետլանա Սպիվակովա