Կարդացե՛ք, թե առաքյալներից յուրաքանչյուրն ինչպես կատարեց իր ծառայությունը և ավետարանեց Խոսքը, ինչպես նաև քանի՞սը նրանցից նահատակվեցին հավատքի համար:

...Նրանք չէին առանձնանում ինչ-որ տպավորիչ բնավորության գծով, ու  հաստա՛տ, մարդկանց այն խումբը չէին, որ կարող էիր ակնկալել՝ Հիսուս կուղարկեր Խոսքն քարոզելու աշխարհով մեկ։ Տասներկու առաքյալները սովորական աշխատավոր մարդիկ էին: Բայց Հիսուսը նրանց դարձրեց եկեղեցու ողնաշարը և նրանց հանձնարարեց ամենայուրօրինակ առաջադրանքը՝ կոչ անել աշխարհին՝ ներառյալ երբևէ հայտնի ամենահզոր կայսրությանը, ապաշխարել ու հավատալ հարություն առած Քրիստոսին: Կարող ենք վստահ ասել, որ Հռոմի ցանկացած կրթված առաջինդարյա քաղաքացի կծիծաղեր ցանկացած այնպիսի կանխատեսման վրա, որ երեք դարի ընթացքում քրիստոնեական հավատքը կդառնար երկրի մասշտաբով ամենատարածվածը:

Շատերն են հետաքրքրված, թե ինչպես են մահացել 12 առաքյալները, բայց Նոր Կտակարանը պատմում է առաքյալներից միայն երկուսի մահվան մասին՝ Հուդայի, ով, դավաճանելով Հիսուսին, իրեն կախելով ինքնասպան է լինում ու Զեբեդեոսի որդի Հակոբոսի, ով մահապատժի է ենթարկվում Հերովդեսի կողմից մոտ 44 թ. մ.թ.ա. (Գործք. առ. 12.2):

Ինչպե՞ս են մահացել առաքյալները:

Ուսումնասիրությունները շատ են, և դրանք միշտ չէ, որ հուսալի են, բայց հստակ կարող ենք ասել, որ առաքյալները գնացել են աշխարհի տարբեր անկյուններ՝ որպես հարություն առած Քրիստոսի ավետարանիչներ:

Ամենահին լեգենդներից մեկը պատմում է, որ նրանք վիճակահանության միջոցով բաժանել են աշխարհը՝ որոշելու, թե ով որտեղ է գնալու, որպեսզի բոլորը լսեն Հիսուսի մասին: Նրանք բավականին հալածվել են իրենց հավատքի համար և հիմնականում դատապարտվել դաժան մահվան իրենց բացահայտ դավանանքի պատճառով:

Պետրոս և Պողոս

Երկուսն էլ նահատակվել են Հռոմում մոտ մ.թ. 66-ին Ներոն կայսեր օրոք: Պողոսը գլխատվել է: Պետրոսը՝ խաչվել գլխիվայր սեփական խնդրանքով, քանի որ իրեն արժան չի համարել մահանալ այնպես, ինչպես իր Տերը:

Անդրեաս

Անդրեասն գնացել է «մարդակերների երկիր»՝ այժմյան Սովետական ​​Միություն: Այստեղի քրիստոնյաները պնդում են, որ նա առաջինն է, ով Ավետարանը բերել է իրենց երկիր: Նա նաև քարոզել է Փոքր Ասիայում, ժամանակակից Թուրքիայում և Հունաստանում, որտեղ էլ, ըստ երևույթին, խաչվել է:

Թովմաս

Նա առավել ակտիվ է եղէլ Սիրիայի արևելյան հատվածներում: Ավանդույթը պատմում է, որ նա հասել է արևելք՝ Հնդկաստան, որտեղի հին Մարթոմայի քրիստոնյաները նրան համարում են իրենց հիմնադիրը: Նրանք պնդում են, որ նա սպանվել է այնտեղ չորս զինվորների նիզակներից:

Փիլիպոս

Ասվում է, որ նա հզոր ծառայություն է ունեցել հյուսիսային Աֆրիկայի Կարթագենում և այնուհետև Փոքր Ասիայում, որտեղ վերափոխել է նաև հռոմեական հյուպատոսի կնոջը: Ի պատասխան վրեժխնդրության՝ հյուպատոսը Ֆիլիպին ձերբակալում է և դաժանորեն սպանել տալիս:

Մատթեոս

Հարկահավաք և առաջին Ավետարանի հեղինակը ծառայել է Պարսկաստանում և Եթովպիայում: Հին աղբյուրներից ոմանք ասում են, որ նա չի նահատակվել, իսկ մյուսները՝ պնդում, որ դանակահարվել է Եթովպիայում:

Բարդուղիմեոս

Ունեցել է միսիոներական ճանապարհորդություններ Հնդկաստան Թովմասի հետ, վերադարձել Հայաստան, Եթովպիա և Սաուդյան Արաբիա: Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, որ նա ևս հանդիսանում է Ավետարանի համար նահատակված:

Հակոբոս

Ալփեոսի որդին, Նոր Կտակարանում հիշատակված առնվազն երեք Հակոբոսներից մեկը: Կան որոշակի դժվարություններ հասկանալու, թե որ մեկն ով է, բայց ասվում է, որ այս Հակոբոսը ծառայել է Սիրիայում: Հովսեփ անունով մի հրեա պատմաբան իր ուսումնասիրության մեջ նշել է, որ նրան քարկոծել են, իսկ հետո մահակներով ծեծել՝ հասցնելով մահվան:

Սիմոն Կանանացի

Պատմությունը նրա դեպքում ևս կրկնվում է. նա գնացել է Պարսկաստան ծառայելու և սպանվել, երբ հրաժարվել է արևի աստծուն զոհաբերություն մատուցել:

Մատաթիա

Նա առաքյալ է ընտրվել Հուդային փոխարինելու համար: Ըստ ավանդության՝ նա Անդրեասի հետ գնում է Սիրիա և մահանում հրկիզումից:

Հովհաննես

Ըստ երևույթին, առաքյալներից միակը, ում մահը վրա է հասել ծերության պատճառով: Նա եղել է եկեղեցու առաջնորդ Եփեսոսում, և ասվում է, որ իր մասին հոգ է տարել  Հիսուսի մայրը՝ Մարիամը: Դոմիցիան հալածանքների ընթացքում` 90-ականների կեսերին, նա աքսորվել է Պատմոս կղզի: Այստեղ էլ հենց նրան հանձնարարվել է գրել Նոր Կտակարանի վերջին գիրքը`Հայտնությունը: Ըստ լատինական մի ավանդության՝ նա ողջ է մնացել անգամ Հռոմում եռացրած յուղի մեջ գցվելուց հետո:

Առաքյալների ազդեցությունն այսօր

Հիսուսի առաքյալների անունները դարձել են տղամարդկանց ամենատարածված անունները արևմուտքում: Քանի՞սին գիտեք Հովհաննես, Պետրոս, Թովմաս, Անդրեաս, Հակոբոս, Բարդուղիմեոս կամ Փիլիպոս անուններով:

Առաքյալներից առնվազն չորսը ձկնորսներ են եղել: Միգուցե սա է պատճառը, որ ամենահին և նշանավոր քրիստոնեական խորհրդանշաններից մեկը ձուկն է: Հունարեն ձուկ բառը ՝ «իխտուսը», իրենից ներկայացնում է աքրոստիկոս՝ Iesous Christos Theou Uios Soter, որ թարգմանաբար նշանակում է «Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, Փրկիչ»:

Առաքյալների մահից հետո մենք դեռ չենք հանդիպել Պողոսի նման հզոր միսիոներների: Այդուհանդերձ, հավատքը շարունակվում է տարածվել հրեղեն կրակ պես՝ չնայած այն բանի, որ քրիստոնեությունը համարվել էր արգելված կրոն:

Աղբյուրը՝ christianity.com

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.