Ի՞նչ եմ անում ես, երբ փորձությունները հեղեղում են ինձ․․․
Ի՞նչ եմ անում ես, եթե փորձությունները հեղեղում են ինձ, եթե իմ տկարությունները գերիշխում են ինձ վրա։ Հուսահատվո՞ւմ եմ, հանձնվո՞ւմ։ Երբե՛ք։
Այն ամենով, ինչ մնացել է, ես գնում եմ Աստծո մոտ։ Հիմնականում մնում է միայն հավատքը։ Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է դա շարունակվում, մինչև Նա չի խառնվում, բայց գիտեմ, որ Նա կխառնվի։ Նա անպայման կպահի իր խոսքը։
Ամեն բանից առավել սատանան ցանկանում է գողանալ մեր հավատքն ու վստահությունը։ Ես վստահաբար համոզված եմ դրանում։ Նրան չեն հետաքրքրում իմ բարոյական սկզբունքները, իմ բարի գործերը, իմ երազանքները և հույսերը, բայց իմ հավատքը նա ցանկանում է քանդել և ուզում է ինձ համոզել, որ Աստված մոռացել է ինձ ու այս աշխարհը։
Աստված չի հաճենում, որ մենք անհաջողություն ունենանք և ընկնենք։ Մեր սխալ քայլերով մենք չենք շեղվի ճանապարհից, եթե մեր հավատքն առողջ լինի։
Եթե ինձ սպասվում է դաժան պայքար և անզորությունը պատում է ինձ, միևնույն է, ես լիովին վստահում եմ իմ Տիրոջը։
Ես վստահում եմ Նրան, քանի որ Նա, չնայած իմ բոլոր տկարություններին, իմ կարիքներին ու տառապանքներին և իմ սեփական անզորությանը, կպահպանի ինձ և կհասցնի Իր Փառքի գահին։
Դեյվիդ Ուիլկերսոն