Հիսուսի խաչը. Ռիկ Ռեններ
Երբ ես կարդում եմ Քրիստոսի խաչելության մասին, միշտ ցանկանում եմ ապաշխարել մարդկանց անսրտության համար, ում համար խաչը ոչինչ չի նշանակում:
Մեր ժամանակներում խաչը դարձել է զուտ նորաձև մի բան՝ զարդարված քարերով, ոսկով, արծաթով: Խաչ-ականջօղեր կրում են ականջներին, խաչերը կախված են շղթաների վրա, որոշներն անգամ խաչ են անում դաջվածքի տեսքով: Եվ սա տխրեցնում է ինձ. չէ՞ որ իրենց զարդարելով խաչերով՝ մարդիկ մոռացել են՝ ինչ է իրականում նշանակում խաչը, որի վրա մահացավ Հիսուսը: Այն ընդհանրապես գեղեցիկ չէր ու հարուստ զարդարված: Այդ խաչը սարսափելի էր ու զզվելի: Հիսուսը՝ լիովին մերկ, դրվել էր հանրային ցուցադրության:
Հավատացյալները չպետք է մոռանան, թե ինչպիսին էր իրականում խաչը և ինչպիսի տանջանքներ կրեց Հիսուսը դրա վրա:
Մենք չենք կարող գիտակցել, թե ինչպիսի գնով Տերը փրկագնեց մեզ, եթե չխորհենք այն մասին՝ ինչ Նա փորձառեց:
Երբեք մի՛ մոռացեք Նրա տանջանքների և ձեր փրկության գնի մասին, որպեսզի ձեր փրկագնումը չդառնա ձեզ համար ինչ-որ ինքնաբերաբար մի բան և չարժեցող հատուկ վերաբերմունքի: Իմացե՛ք, որ «… ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը. Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի» (Ա Պետրոս 1.18–19):
Թույլ մի՛ տվեք աշխարհին բթացնել ձեր հիշողություններն այն մասին, թե ինչպիսի գին է արժեցել Հիսուսին ձեր փրկությունը: Խորհե՛ք Հիսուսի չարչարանքների մասին խաչի վրա, և ես վստահ եմ, որ Նրան կսիրեք ավելի, քան սիրում եք հիմա:
Աղբյուրը՝ facebook.com/PastorRickRenner
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը