Հավատքս պահեցի. Դեյվիդ Ուիլկերսոն
«Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ» (Սաղմոս 50.15)։
«Արդ յիշեցէք առաջին օրերը, որ դուք լուսաւորուելուց յետոյ շատ չարչարանքների ճիգերին համբերեցիք։ Երբեմն նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուեցաք, եւ երբեմն էլ այնպիսի վիճակում լինողների հետ մասնակից եղաք։ Որովհետեւ իմ կապանքների հետ էլ չարչարուեցաք, եւ ձեր ստացուածքների յափշտակութիւնն էլ ուրախութիւնով ընդունեցիք. Գիտենալով որ ձեր անձերի համար աւելի լաւ եւ մնայուն ստացուածք ունիք երկնքումը»(Եբրայեցիս 10.32–34):
Սա խոսում էր Աստծո ժողովրդի մասին, ովքեր մեծ տառապանքների էին ենթարկվել, մինչ նրանց կյանքը լուսավորվեց: Նրանք տեսան լույսը: Նրանք կորցրել էին ամեն բան, բայց հավատքն էր նրանց ուրախացնում, քանի որ նրանց հայացքն ուղղված էր ավելի «մնայուն արժեքների» վրա:
Եթե կորցնեիք ձեր բոլոր երկրային ունեցվածքը, կպահպանեի՞ք ձեր հավատքը: Պողոսը պահեց իր հավատքը թե՛ լավ և թե՛ վատ ժամանակներում: Իր կյանքի վերջին օրերին նա պարծանքով գրեց. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի» (Բ Տիմոթեոս 4.7):
Նա գուցե նկատի ուներ. «Սատանան իր «ներկայացուցիչներին» ուղարկեց իմ դեմ կռվելու Երուսաղեմում, Դամասկոսում, Ասիայում, Եփեսոսում, Անտիոքում և Կորնթոսում: Բայց ես հավատքս պահեցի: Հրեաները մի քանի անգամ ծեծել են ինձ, ես քանի անգամներ բանտ եմ նետվել, երեք անգամ մտրակով հարվածվել, քարկոծվել, թալանվել, բայց ես պահել եմ հավատքս: Ես երբեմն հոգնել եմ, տխրել, սովել, ծարավել, մրսել, բեռնվել ամեն տեսակի հոգսերով, բայց ես պահել եմ իմ հավատքը: Ես անհանգստացել եմ, տարակուսել, նեղվել, հալածվել, բայց երբեք չեմ վհատվել, երբեք չեմ հուսալքվել, երբեք չեմ տարակուսել իմ հավատքի մեջ»:
Այս խոսքերն են, որ մեզ առաջնորդելու են գալիք օրերում. «Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ» (Սաղմոս 50.15):
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org